Ներքին 2 տարի առաջ - 20:31 11-12-2023

Կասկածյալն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. կասկածյալների մեջ են «Վովայի Արշակ»-ի հարազատները. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները մի քանի օր շարունակ իրականացված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապա կատարված բացատրական աշխատանքի արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ 19-ամյա Ռուբեն Գ.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և կասկածվում է այս տարվա հոկտեմբերի 12-ին Երևանի «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» կրակոցների գործում մասնակցություն ունենալու մեջ:

Ռուբեն Գ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաների քննչական բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի քննիչի միջնորդությունը, որով քննիչը պահանջել էր նրա նկատմամբ, որպես խափանման միջոց երկասմյա կալանք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը վերահաստատել է խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և Ռուբեն Գ.-ն տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում