Վանաձորում հրկիզել են «Մանգո»-ի BMW X5-ը․ կասկածյալների մեջ են «Ծիրանի Տիգոն», «Մանգոն», «Կիրովականցի Շալոն» ու «Գրաֆ»-ը․ shamshyan.com
copy image url

Վանաձորում հրկիզել են «Մանգո»-ի BMW X5-ը․ կասկածյալների մեջ են «Ծիրանի Տիգոն», «Մանգոն», «Կիրովականցի Շալոն» ու «Գրաֆ»-ը․ shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 12:09 01-12-2024
Նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ օրը ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից ով հայտնել է, Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի 17 հասցեի մոտ «BMW X5» մակնիշ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այրվել է Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Ալբերտ Սահակյանին պատկանող «BMW X5» մակնիշի ավտոմեքենան, որը դարձել է ոչ շահագործելի։

Տեղում պարզվել է, որ նոյեմբերի 24-ին, ժամը 20։30-ի սահմաններում Ա․ Սահակյանին պատկանող ավտոմեքենան Վանաձորի բնակիչ 31-ամյա Սամվել Հասանյանը կայանել է Բաթումի փողոցում, իսկ նոյեմբերի 25-ին ժամը 04։00-ին տեղեկացել է, որ նշված ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։

Մինչ Վանաձորում քննարկում էին, թե ավտոմեքենան հնարավոր է անզգուշության հետևանքով է այրվել, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի ծառայողները պարզում են, որ տեղի ունեցածը անզգուշության հետևանք չէ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 24-ին Վանաձոր քաղաքի Բազում թաղամասից դեպի Բուլղարական 2-րդ ավան տանող ճանապարհահատվածի սկզբնամասում գտնվող հուշաղբյուրի մոտ խոսակցական բնույթի վիճաբանություն է տեղի ունեցել «Գրաֆ» մականվամբ Վանաձորի բնակիչ 32-ամյա Գևորգ Մանուկյանի և ոմն «Ծիրանի Տիգո» մականվամբ անձի միջև, որից հետո մի քանի անձանց հետ վերջիններիս է մոտեցել Վանաձորի բնակիչ «Մանգո» մականվամբ 33-ամյա Սամվել Հասանյանը, ով դիտողություններ է արել վերջիններին, ապա իր հետ եղած անձանց հետ վերը նշված բնակելի շենքերի բակում բարձրաձայն հայհոյանքներով բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, խանգարել են հարակից շենքերի բնակիչների անդորրը, ապա ըստ օպերատիվ տեղեկությունների իր հետ եղած անձանց հետ ծեծի են ենթարկել ու դանակահարել Գ․ Մանուկյանին և «Ծիրանի Տիգո» մականվամբ անձին։

Այնուհետև նշված դեպքից հետո Գ․ Մանուկյանը և «Ծիրանի Տիգո»-ն հրկիզել են Բաթումի փողոցի 17-րդ շենքի բակում կայանված «Մանգո» մականվամբ Ս․ Հասանյանի կողմից շահագործվող «BMW X5»-ը, իսկ դրանից հետո նշված տարաձայնությունները հարթելու համար դիմել են Վանաձորի բնակիչ «Կիրովականցի Շալո» մականվամբ 44-ամյա Վարդան Մանուչարյանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված