Ներքին 2 տարի առաջ - 19:00 09-12-2023

Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գույքագրած խնդիրների լուծման առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Օրեր առաջ գումարված Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստին մասնակցել էին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, կանանց իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Oragir.News-ը փորձեց պարզել, թե ՄԻՊ-ին առընթեր այս խորհրդում ներգրավված ՀԿ-ներն ինչո՞վ են զբաղված և ի՞նչ արդյունքների են հասել։

«Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամների նշանակալի արդյունքներից են Խորհրդի անդրանիկ նիստին հաջորդած աշխատանքները՝ կատարված Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգում կանանց ներգրավումը խթանելու ուղղությամբ։ Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի կողմից արձանագրվել են մի շարք խնդիրներ՝ կապված պարեկային ծառայություն անցնելու համար կանանց վարորդական իրավունքի ստացման դժվարությունների, կանանց կրթության և աշխատանքային իրավունքի պատշաճ իրացման, ընտանեկան բռնության դեպքերի, սեռական ոտնձգությունների բացահայտման մեխանիզմների, կանանց համար ներդրվող կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության, խնամակալության և հոգաբարձության մարմինների և այլնի հետ, որոնք խորհրդի կողմից գույքագրվել են և ձեռք են բերվել պայմանավորվածություններ դրանց լուծման առնչությամբ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասացին ՄԻՊ-ի աշխատակազմից։

Նկատենք, որ թվարկված խնդիրներից ամենասուրը մնում է ընտանեկան բռնությունը։ 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ ստացված 78 դիմում-բողոքներից 67-ի դեպքում ընտանեկան բռնության են ենթարկվել իգական սեռի ներկայացուցիչներ, 8-ի դեպքում՝ արական, 3-ի դեպքում բռնության ենթարկված անձանցից որևէ մեկի տվյալները չեն ներկայացվել: Ընդ որում՝ 8 դիմում-բողոքների դեպքերով ընտանեկան բռնության են ենթարկվել երեխաներ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից