Ներքին 3 տարի առաջ - 21:41 21-11-2022

Կայացել է ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Նոյեմբերի 20-ին կայացել է ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որից հետո տեղի է ունեցել խորհրդի անդամների և պետական մարմինների ներկայացուցիչների միջև հարցուպատասխան և քննարկում:

Ինչպես տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, հարցուպատասխանին մասնակցել են ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վարդանյանը։

Խորհրդի անդամները հետաքրքրվել են՝ ինչ աշխատանքներ է արվում Ոստիկանության ու ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցներում բուլինգի դեմ պայքարում, ինչ ծրագրեր են իրականացվում կապված դպրոցների թաքստոցներում բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ։

Հարցուպատասխանի ժամանակ խորհրդի անդամները բարձրաձայնել են ներառական կրթության ոլորտում առկա խնդիրների մասին հարցեր, խոսել են այն դժվարությունների մասին, որոնց բախվում են լսողության և տեսողության խնդիրներ ունեցող ուսանողները կրթական հաստատություններում:

Խորհրդի անդամների մյուս հարցերը վերաբերել են ոչ ֆորմալ կրթությանը, կրթության ոլորտում ռազմավարության մշակման հարցում երիտասարդների մասնակցությանը, հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթությունը հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքներին, երիտասարդության շրջանում ոստիկանության նկատմամբ մտածելակերպի դրական փոփոխության համար արվող քայլերին, անօթևանների խնդիրներին և այլ հարցերի:

ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի կազմում ընդգրկված է 21 անդամ ՀՀ բոլոր մարզերից։ Այն ձևավորվել է նախապես հայտարարված չափորոշիչների հիման վրա։ Խորհրդի ձևավորման գործընթացում ՄԻՊ-ին աջակցել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով