Ներքին 2 տարի առաջ - 21:35 08-12-2023

Բազմաբնակարան շենքերի կառավարումը պետք է լինի որակյալ գործունեություն. քննարկում Քաղաքաշինության կոմիտեում

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի և խորհրդի անդամ, «Renshin Urban Investments» ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանի հետ: Քննարկվել են բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացրին Քաղաքաշինության կոմիտեից, կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկայացրել է բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխությունները, այդ թվում՝ կառավարումը մասնագիտացված գործունեություն դիտարկելու, սեփականատերերի կողմից վճարումներն անկախիկ կատարելու կարգավորումների վերաբերյալ: Նա շեշտադրել է նաև բազմաբնակարան շենքերի կառավարման առավել արդյունավետ գործիքակազմի անհրաժեշտությունը. «Բազմաբնակարան շենքերի կառավարումը պետք լինի որակյալ գործունեություն. այս տրամաբանությամբ պետք է զարգանա ոլորտը, և դրան պետք է ուղղված լինեն մեր բարեփոխումները: Ընդ որում, ոլորտի խնդիրների հատվածային կանոնակարգումից առաջիկայում անհրաժեշտ է գնալ դաշտը կանոնակարգող օրենսդրության արմատական վերանայման ճանապարհով»:

Ըստ աղբյուրի՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները միջազգային և տեղական փորձի ուսումնասիրմամբ մշակել և Քաղաքաշինության կոմիտեին են փոխանցել բնագավառի կանոնակարգմանն ուղղված իրենց առաջարկները, նաև պատրաստակամություն են հայտնել խորքային բարեփոխումների իրականացման ճանապարհին շարունակել կոմիտեի հետ համագործակցությունը:

Հանդիպմանն արձանագրվել է, որ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ կոմիտեի և ասոցիացիայի պատկերացումները համընկնում են:

Նշվում է, որ Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է պետական, համայնքային կառույցների և տարբեր կազմակերպությունների հետ քննարկումները՝ բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների համալիր փաթեթ մշակելու նպատակով:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում