Ներքին 2 տարի առաջ - 18:57 08-12-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանին

Դեկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Նորին Սրբությունը շնորհավորեց դեսպանին և հաջողություններ մաղթեց նրան իր առաքելության մեջ` նշելով, որ Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնումը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանն ու արգասավորմանը։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն ի դեմս դեսպանի իր գնահատանքը հայտնեց Կանադայի իշխանություններին Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես և մեր երկրին ու ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։

Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Հայաստանի առջև ծառացած անվտանգային, Արցախից տեղահանված հայորդիների արդար իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրներին՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրության և բարեկամ երկրների գործուն աջակցությամբ մեր ժողովուրդը կկարողանա դուրս գալ ստեղծված ծանր կացությունից։

Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ նաև Կանադայի իշխանությունների կողմից հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքին՝ նկատելով, որ Կանադայի հայ համայնքը կարևոր կամուրջ է երկու երկրների միջև հարաբերությունների զորացման համար:

Նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրները, խոսելով Հայաստանում իր առաքելության և հայ-կանադական համագործակցության խորացման ու զարգացման հեռանկարների մասին, պատրաստակամություն հայտնեց ամեն ջանք ներդնելու՝ ի նպաստ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, բռնի տեղահանված արցախահայության զորակցության և տարածաշրջանում խաղաղության հաստատման»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»