Ավագանու որոշումն արհամարհվում է. Ավինյանը կորուստներ կունենա
copy image url

Ավագանու որոշումն արհամարհվում է. Ավինյանը կորուստներ կունենա

Ներքին 1 տարի առաջ - 16:30 07-12-2023
Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 6-ին տեղեկացրեց, որ Երևան քաղաքում ավտոկայանատեղիների 2023թ.-ի վճարները գործելու են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ժամը 24:00-ն: Իսկ 2024 թ. ավտոկայանատեղերի դրույքաչափերը կսահմանվեն Երևանի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում: Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով, ամենաբարձրը՝ 1 տարվա համար 160 հազար դրամ։

Կասկածից վեր է, որ քաղաքապետարանը հետևողական կպաշտպանի այս որոշումը, խախտողներին կփորձի ենթարկել պատասխանատվության ու տուգանքի, որովհետև մեջը կարգին փող կա։ Սակայն այս յուղոտ հեռանկարը վտանգված է, քանի որ քաղաքական և քաղաքակրթական նշանակության որոշումների կատարմանն ուշադիր չեն։ Օրինակ՝ մի քանի ամիս առաջ անվանափոխված Վազգեն Առաջին Վեհափառի փողոցի շենքերի վրա դեռ մնում է փողոցի հին անունը։

Խորհրդային Միությունից անկախացած բազմաթիվ երկրներում անվանափոխվել են խորհրդային ժամանակները խորհրդանշող փողոցները։ ՀՀ-ում նույնպես բազմաթիվ փողոցներ են անվանափոխվել1991-1998 թվականներին։ Սակայն գործն ամբողջությամբ չի ավարտվել երկակի քաղաքականության հետևանքով։ Ներկայում ՔՊ-ական իշխանությունը շարունակում է նույն կուրսը՝ ուզում է և՛ անկախությունը պաշտպանել, և՛ չխախտել ՌԴ-ի հետ պայմանագրերը, և՛ ժողովրդավարության ջատագով է հանդես գալիս, և՛ շարունակում է հակաքաղաքակրթական վարքագիծը ներքին հարցերում։ Երկակի քաղաքականութուն չէ՞, որ փողոցն անվանափոխել են Վազգեն Ա-ի անունով, բայց հին անունը չեն հեռացնում շենքերի վրայից, իսկ առաջին հարկերում գործող խանութների ապակիներին գրված է «Կասյան փ.»։

Դեռևս հունիսի 27-ին, երբ հայտնի դարձավ փողոցը Վազգեն Ա-ի անվամբ անվանակոչելու մասին, հանրության մի մասը կարծում էր, որ անվանափոխությունը ժամանակավոր է։ Կասկածի հիմքն այն էր, որ փողոցը մեկ անգամ անվանափոխվել է՝ 1991-1998 թվականներին կոչվել է Սիամանթոյի փողոց, հետո կրկին վերանվանվել է Կասյանի անունով։ Եվ ենթադրելի էր, որ հնարավոր իշանափոխությունից հետո կկրկնվի նույնը։ Քաղաքապետին հայտնի՞ է, թե ինչու փողոցի շենքերին փակցված «Վազգեն Առաջին Վեհափառի փողոց» ցուցանակի կողքից չի հեռացվել հին անվամբ պետական նմուշի ցուցանակը։

Տարածված մեկ այլ վարկածով՝ փողոցի անվանափոխությունը քարոզչական բլեֆ էր, պարունակում էր ակնարկ, իբր՝ գործող իշխանությունները մտադիր են հետևել խորհրդային բռնազավթումից ազատագրված մյուս երկրների օրինակին և դեսովետիզացիա իրականացնել՝ անվանափոխել խորհրդային ժամանակները խորհրդանշող բոլոր անվանումները։ Այսպիսով՝ Տիգրան Ավինյանն ու նրա թիմը ցույց են տվել, իբր ակախության ջատագով են։ Չի բացառվում, որ այս որոշման արդյունքում շահել են արևմտյան գործընկերների աջակցությունը ընտրությունների ընթացքում։

Իսկ ամենավատն այն է, որ օրենքի ուժ ունեցող Երևանի ավագանու որոշումը ոտնահարվում է ցուցադրաբար։ Երբ օրենքն արհամարհվում է կամ լիարժեք չի գործում, ապա խախտվում է ներքին խաղաղությունը, առաջ է գալիս անվտանգային խնդիր։ Այնպես որ՝ եթե Երևանի կոալիցիոն իշխանությունները, որոնք ամեն առիթով ուզում են ցույց տալ, որ ռուսամետ չեն, պիտի հետևողականություն դրսևորեն Վազգեն Ա-ի փողոցի շենքերի վրայից հին անունը մաքրելու հարցում։ Հակառակ դեպքում քաղաքապետարանի որոշումներն արհամարհելը կդառնա սովորություն, և քաղաքացիները կարհամարհեն նաև ավագանու որոշումը ավտոկայանատեղիների նոր գների վերաբերյալ, Կենտրոնում կայանող վարորդներից 2024-ին 160 հազարական դրամ գանձելու ՔՊ-ական հույսերն ի դերև կելնեն, իսկ Տիգրան Ավինյանը քաղաքական հեղինակության և ակնկալվող դրամական մուտքերի շոշափելի կորուստ կունենա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:20 Նման պիղծ մարդ չեմ տեսել. 2-ամյա Տիգրանի հայրը պնդում է՝ իրենից գումար չեն պահանջել
14:38 Շուտով հեռախոսով կխոսեմ նաև Պուտինի հետ, ու ամեն ինչ կավարտվի. ինչպես Կարեն Կարապետյանը (չ)առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում
12:35 Հայ ժողովուրդը ձեզ չի ներելու, մարդասպաններ․ Արման Բաբաջանյանի ակցիան
21:18 Մահվան ելքով ավտովթար` Շիրակի մարզում. մեկը տեղում մահացել է
14:20 Ջրից ինչ ասես չեն հանել, երեխայից հետք չկա․ հատուկ վարժեցրած շներն ու կինոլոգները երեխային որոնում են անտառում
13:30 Քաղաքի գլխին՝ «մազից» կախված վտանգը․ ալավերդցիները սարսափի մեջ են
23:52 Սահմանազատումը մեր մարզով էլ կանցնի, և ադրբեջանական զորքերը հետ կգնան. Գեղարքունիքի մարզպետ
23:46 Երկրի հեծանվորդուհին լավ գիտի՝ երբ, ինչ, ում և ինչու է ասում. Տիգրան Քոչարյան
08:10 ԱԱԾ տնօրենը մատաղ է տվել․ ում է հրավիրել․ Հրապարակ
16:02 Հայաստանն ընդունել է մեր առաջարկած տեքստը. Ալիև