Երևան +10°
copy image url
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 19:55 05-12-2023

Իմ երազած քաղաքացին բարդ մարդն է, ոչ թե մակերեսային. Նունե Հախվերդյանը՝ Խաչատուր Սուիքասյանին

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Նունե Հախվերդյանի թեկնածությունը:

ՀՌՀ անդամի թափուր տեղի համար հաջորդ թեկնածուին ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: Պատգամավորը տեղեկացրել է, որ Նունե Հախվերդյանը 1985-1998 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը: Թեկնածուն լրագրող է, արվեստի քննադատ եւ մեդիավերլուծաբան:

Նունե Հախվերդյանն իր ելույթում անդրադարձել է մի շարք խնդիրների, անընդունելի համարել ընդդիմադիր եւ իշխանամետ լինելու հանգամանքի շահարկումը: Նա կարեւորել է ինքնաբավ լինելը, որը, ըստ նրա, ծնում է պատասխանատվություն: Խոսելով լրատվամիջոցների հեղինակության մասին՝ նա նշել է. «Ցանկացած ուժեղ պետությունում կայուն լրատվական դաշտ կլինի, եթե լրատվամիջոցը լինի ինքնաբավ կառույց, թե՛ ֆինանսապես, թե՛ քաղաքական իր համակրանքներից բավական ազատե: Նա նաեւ նշել է, որ լրագրող լինելով հասկանում է լրատվական դաշտում տիրող իրավիճակը:

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ այսօր հեռուստատեսությունն իր տեղը զիջում է համացանցին և հարց ուղղեց Հախվերդյանին՝ մենք ի՞նչ ունենք անելու ապագա 1,2,3 տարում, որպեսզի հասարակությանն ուղեկցենք այն ճանապարհով, որ հասարակության ցանկացած անդամ իր մասնագիտության ընտրությամբ, իր վարքագծով մրցունակ լինի։
​​​
Ի պատասխան Նունե Հախվերդյանը նշեց, որ հարցն ամենաակտուալն է այսօր թերևս, իսկ թիրախային լսարանի հետ աշխատելը մարտահրավեր է բոլոր այն հեռուստաընկերություններին, ովքեր ուզում են ապրել. ճգնաժամի մեջ է հեռուստաընկերությունը։

Արձագանքելով՝ Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ հանձնաժողովը պետք է դիտարկի՝ ո՞ւր են ուզում ուղղորդել հասարակությանը. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այն, ինչը մրցունակ չէ, ինչը հետ է տանում հասարակությանը, դրա դեմ պետք է հակակշիռ ունենանք»։

Նունե Հախվերդյանը կրկին նշել է, որ հարցը շատ ​կարևոր է. «Մասնավոր, հանրային, պետական... մասնավոր է հեռուստաընկերությունը, բայց եթերն է հանրային, որովհետև պետությունը տեր ա կանգնել, ասել ա ես ուզում եմ էդտեղ լինի բազմաձայնություն, ես ուզում եմ էդտեղ լինի բարդ մարդուն... իմ երազած քաղաքացին բարդ մարդն է, ոչ թե հեշտ ու մակերեսային, ես ուզում եմ խորը մտածող մարդ ստեղծել»: