Արտաքին 2 տարի առաջ - 18:48 04-12-2023

Բորելը և Աբդոլահիանը հեռախոսով քննարկել են Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին Բորելը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը:

«Լուծումը կարող է լինել միայն քաղաքական, և դրա հիմքում պետք է դրվի երկու պետությունների գաղափարը: Մենք պետք է թույլ չտանք, որ հակամարտությունը տարածվի այլ շրջաններ»,- նշել է բարձր ներկայացուցիչը:

Բորելը հավելել է, որ Իրանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը և ակտիվորեն աշխատել տարածաշրջանում լարվածությունը կանխելու համար։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները