Արտաքին 2 տարի առաջ - 23:00 24-10-2023

Էրդողանը և Պուտինը քննարկել են Գազայի հատվածում ստեղծված ճգնաժամը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդները քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև շարունակվող հակամարտության ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում առկա հումանիտար ճգնաժամը։

Էրդողանը Պուտինի ուշադրությունը հրավիրել է այն բանին, որ պաղեստինյան տարածքների նկատմամբ դաժանությունը գնալով խորանում է, իսկ խաղաղ բնակչության շրջանում մահվան դեպքերն ամեն օր ավելանում են։ Նա նշել է, որ այս հարցում արևմտյան պետությունների լռությունը Գազայում հումանիտար ճգնաժամը հասցրել է անխուսափելի մակարդակի։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան կշարունակի գործադրել բոլոր ջանքերը տարածաշրջանում՝ հանգստություն ապահովելու համար։

Թուրքական պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ պետության ղեկավարը Պաղեստինի հարցով շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել և այս շրջանակներում հեռախոսազրույցներ է ունեցել համաշխարհային բազմաթիվ առաջնորդների հետ։




Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին