Ներքին 2 տարի առաջ - 15:50 04-12-2023

Դասալիքի հանցանքը գումարով ներում եք, հա՞․ ՔՊ-ական պատգամավորները համակարծիք չեն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դեմ է նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է զինվորական ծառայությունից ազատվել գումարի դիմաց։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում նա կտրականապես դեմ արտահայտվեց փոփոխությունների վերջին կետին` զինվորական ծառայության փոխարեն 15 մլն դրամ վճարել պետբյուջե և ազատվել քրեական պատասխանատվությունից։
«Ես չեմ կարող այդ կետին կողմ քվեարկել։ Դրանով ստացվում է, որ ծառայությունից խուսափած մարդուն, որը դասալիք է, գումարով ներո՞ւմ ենք։ Մյուս դեպքերում ես խնդիր չեմ տեսնում, բայց զրո օր չծառայելու համար գումար վճարելու դեպքում ես լուրջ խնդիր եմ տեսնում»,– նշեց Գաբրիելյանը։
Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանն էլ վստահեցրեց` պարզաբանումներից հետո իր գործընկերը պարտավոր կլինի կողմ քվեարկել։
«Դուք կողմ եք քվեարկել «Համաներման մասին» օրենքին, որը 1360 քաղաքացու հնարավորություն է տվել ոչ մի օր չծառայել և գումար չվճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից։ 2011-2019 թթ. մոտ 50 000 քաղաքացի չի ծառայել ԶՈւ–ում առողջական խնդիրներ ունենալու պատճառով կամ պատրվակով։ Նույն այդ ժամանակահատվածում շուրջ 10 000 քաղաքացի այլ խնդիրներ ունենալու պատճառով չի ծառայել բանակում։ 2265 քաղաքացի էլ օտարերկրյա բուհերում սովորելու արտոնություն ստանալուց հետո նույնպես չի ծառայել։ Նրանցից որևէ մեկը նաև գումար չի վճարել պետբյուջե չծառայելու դիմաց»,– ասաց Սարգսյանը` հավելելով, որ ներկա պահին ՀՀ–ում ապրում է 27 տարին լրացած, 2 երեխա ունեցող կամ առողջական խնդիր ունեցող ավելի քան 5000 երիտասարդ։

Նա ընդգծեց, որ բանակում չծառայողների մոտ 1 տոկոսն է միայն դատապարտվել։

Վիլեն Գաբրիելյանը գործընկերոջը պատասխանեց` «Համաներման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների ժամանակ ինքը պատգամավոր չի եղել, քանի որ դա եղել է ԱԺ 7-րդ գումարման նստաշրջանում։ Հետո շեշտեց` ինքը եթե պատգամավոր լիներ, միանշանակ կողմ չէր քվեարկի այդ նախագծին։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ