Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:40 30-11-2023

Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը իր հավատարմագրերն է հանձնեց Բելգիայի Թագավոր Ֆիլիպ I-ին

Նոյեմբերի 29-ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Բելգիայի Թագավոր Ֆիլիպ I-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ավարտին դեսպանն առանձնազրույց է ունեցել Բելգիայի Թագավորի հետ։ Վերջինիս ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացման և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ: Դեսպան Բալայանը անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ փախստականների կարիքների և իրավունքների հասցեագրման հարցերին, այդ թվում նաև միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող քայլերին:

Դեսպանը նաև երախտագիտություն է հայտնել Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:

Արարողությունից հետո Բելգիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա էին ԱԳՆ ներկայացուցիչներ, պատգամավորներ, օտարերկրյա դեսպաններ, ներկայացուցիչներ՝ հայ համայնքի կառույցներից և գործարար շրջանակներից:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին