Ներքին 2 տարի առաջ - 16:00 29-11-2023

Ավտոներկրողները մտադիր են ՄԻՊ-ի միջոցով դիմել ՍԴ

Պետական եկամուտների կոմիտեն երեկ հայտարարեց, որ մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ (այսինքն` մինչև ՀՀ հարկային օրենսգրքում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից նախատեսվող փոփոխությունների ուժի մեջ մտնելը) տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթղթերով արդեն իսկ ներմուծված, սակայն դեռևս ՀՀ տարածքում դրանց օտարումը պետական գրանցման չենթարկված տրանսպորտային միջոցների օտարման գործարքները փաստաթղթավորվելու դեպքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զերծ կմնա խիստ վարչարարություն իրականացնելուց։

Oragir.News-ը հարցի շուրջ զրուցելու համար կապ հաստատեց ավտոներկրող ընկերության տնօրեն Վարդան Օնանյանի հետ։ «Այդ հայատարարությունը վերաբերում է արդեն իսկ Հայաստանի տարածքում գտնվող ավտոմեքենաների օտարմանը, իսկ այն ավտոմեքենաների հարցը, որոնք դեռևս ճանապարհին են, լուծում չեն ստանում»,- ասաց նա։

Օնանյանը հավելեց, որ այն նամակը, որն ուղարկել էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ստորագրվել է և ուղարկվել վարչապետի աշխատակազմին։

Հարցին՝ շարունակելո՞ւ են բողոքի ակցիաները, Վարդան Օնանյանն ասաց, որ այս պահին մտադրություն ունեն դիմել ՄԻՊ-ին․ «Գուցե կդիմենք Մարդու իրավունքների պաշտպանին Սահմանադրական դատարան դիմելու խնդրանքով։ Կամ կդիմենք պատգամավորներից մեկին։ Դեռևս չգիտենք»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի ընդունած Հարկային օրենսգրքում նոր փոփոխությունները խնդիրներ են ստեղծել ավտոներկրողների համար։ Դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը, որով շահութահարկ է սահմանվում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար։ Փոփոխությունը ավտոներկրողներին պարտադրում է ունենալ պարտադիր 20 տոկոս եկամուտ և հարկերը վճարել հենց այդ եկամուտից։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները