Ներքին 2 տարի առաջ - 23:55 28-11-2023

Արտակարգ դեպք` Շիրակի մարզում. շտապօգնության ավտոմեքենան Աշոցքի տարածքում մնացել է ձնակույտի մեջ. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենան Փոքր Սարիար գյուղի մոտակայքում արգելափակվել է ձնակույտի մեջ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած փրկարարները, պարեկներն ու ոստիկանները շտապօգնության բժիշկների և վարորդի հետ մեծ դժվարությամբ ճոպանների միջոցով կարողացել են ավտոմեքենան դուրս բերել արգելափակումից և քարշակելու միջոցով տեղափոխել անվտանգ վայր, իսկ շտապօգնությունը վերադառնալիս է եղել կանչից:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհներն ամբողջովին փակված են ձյան շերտով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում