Ներքին 2 տարի առաջ - 13:20 31-01-2024

Opel-ը Կանանց գաղութի մոտ ընկել է ձնակույտի մեջ, բախվել գազի խողովակին ու հայտնվել ձորակում. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանանց գաղութի մոտ ավտովթար է տեղի ունեցել:

Պարզվել է, որ 66-ամյա Սամվել Մ.-ն վարելով Opel Astra մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձնակույտերում, առաջ ընթացել, բախվել գազատար խողովակին, ապա քարին և հայտնվել ձորակում:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը, ում ավտոմեքենայի մեջ քնած հայտնաբերել են պարեկներն ու փրկարարները, հետազոտվել է, բայց հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբլոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում