Արտաքին 2 տարի առաջ - 19:11 28-11-2023

Փարիզն անհանգստացած է իրանական միջուկային ծրագրի զարգացմամբ․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզն անհանգստացած է իրանական միջուկային ծրագրի զարգացման առնչությամբ՝ տարածաշրջանում լարվածության պայմաններում։ Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնն ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ։

«Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ֆրանսիային անհանգստացնում է Իրանի միջուկային ծրագրի զարգացման ներկայիս հետագիծը տարածաշրջանային անկայունության համատեքստում»,- ասվում է հայտարարությունում։

Հաղորդվում է, որ Մակրոնը և Գրոսին ընդգծել են, որ Թեհրանը պետք է լիարժեք ծավալով փոխգործակցի ՄԱԳԱՏԷ-ի հետ և միջազգային հանրությանը երաշխավորի, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի:

2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների «հնգյակը» և Գերմանիան Իրանի հետ ստորագրել էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը նպատակամիտված էր հաղթահարելու Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ստեղծված ճգնաժամը: Փաստաթուղթը նախատեսում էր պատժամիջոցների աստիճանական վերացում, որի դիմաց Իրանը պարտավորվում էր սահմանափակել իր միջուկային գործունեությունը։ 2018 թ․-ին այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց միակողմանիորեն դուրս գալ այդ համաձայնագրից։ ԱՄՆ ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտնել է, որ պատրաստ է Վաշինգտոնին վերադարձնել միջուկային գործարքին։

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան 2021 թվականի ապրիլից Վիեննայում բանակցություններ էին վարում Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական ձևով վերականգնելու շուրջ։ 2022 թվականի նոյեմբերին Գրոսին հայտարարեց, որ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական փուլը Վիեննայում ավարտվել է առանց որևէ արդյունքի:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան