Ներքին 2 տարի առաջ - 09:35 28-11-2023

Անձրևաջրով լցված փոսի մեջ թպրտում էի․ հիվանդանոցում գիտակցության եկա․ զինվորական

«Ես զոհված ազատամարտիկ Միքայել Դանիելյանի այրին եմ։ Վերջին 15 տարիներին ծառայում էի ՊԲ-ում, ամուսնուս հետ մտովի զրույցներում արդարանալով, որ շարունակում եմ իր կիսատ գործը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Մարինե Դանիելյանը։

«Ամուսինս 1993 թվականին ընտրեց հայրենիքի սերն ու անմնացորդ տրվեց այդ սիրուն։ Իսկ ես հավատարիմ մնալով իրեն ու մեր սիրուց ծնված զավակներին, շատերի պես ոչ թե լքեցի Արցախս, այլ շարունակեցի ապրել հայրենիքումս, մեծ զրկանքներով պահեցի երեխաներիս, ուսման տվեցի և ամուսնացրեցի»,- ասում է Մարինեն։

2023 թվականի սեպտեմբերի 19-ը շրջադարձային էր ամենքի համար։ Ինչպես բոլորը, տիկին Մարինեն ևս ամենօրյա ռեժիմով աշխատանքի էր գնում, երբ թշնամու արկերն ընկան զորամասի։

«Մի անձրևաջրով լցված փոսի մեջ թպրտում էի, տեսնեմ՝ թոռս՝ Միքայելը, ով ևս զինծառայող էր, զենքերով ծանրաբեռնված նույն խրամատով է անցնում։ Թևից կախվեցի, աղաչանք-պաղատանք իրար խառնեցի, որ ինձ օգնի, դուրս հանի էդ ճահճից, իր հետ տանի։ Ասաց, որ երկար խոսելու ժամանակ չունի, կռվի է շտապում, երեխեքն անպայման կգան իմ հետևից․․․ Երբ գիտակցության եկա, Հանրապետական հիվանդանոցում էի…»:

Տիկին Մարինեն մեծ դժվարությամբ է հատել Հակարի կոչվող դժոխքը։

«Աստծուն է հայտնի, թե այս ընթացքում ինչերի միջով եմ անցել։ Փառք Աստծո, երկարատև ճիշտ ու հետևողական բուժումների շնորհիվ այսօր ոտքի եմ կանգնել։ Հիմա խնդրում եմ Աստծուն, որ օգնի ոտքի կանգնեցնենք թոռնիկիս Միքայելին, ով ևս ծանր վիրավորում էր ստացել և օրերս է վիրահատվել ստորին վերջույթներից»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները