Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 16:52 26-11-2023

Ոչ ոք ի վիճակի չէ ԼՂ–ում խաղաղության երաշխավորի այնպիսի դեր ունենալ, ինչպես ՌԴ-ն․Պեսկով

Արևմտյան քաղաքական գործիչները փորձում են դուրս մղել Ռուսաստանին Ղարաբաղի տարածաշրջանից, բայց ոչ ոք ի վիճակի չէ խաղաղության և կայունության երաշխավորի այնպիսի դեր խաղալ, ինչպիսին ՌԴ-ն։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1»-ի եթերում՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ընթացքում։

Նա շեշտել է, որ Մոսկվան շարունակում է իր ջանքերն այս ուղղությամբ։

Պեսկովին հարց է ուղղվել արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունների մասին, որոնք իրենց խնդիրն են համարում Ղարաբաղի տարածաշրջանից ռուս խաղաղապահներին վտարելը, Ռուսաստանի և Հայաստանի կապերը խզելը:

«Դե հասկանում եք, հավանաբար, երեք, չորս, հինգ տարի առաջ նման պայքար էր մղվում դիվանագիտական դիմակներներով։ Հիմա այդ դիմակները վաղուց արդեն մի կողմ են նետված, և պայքարն ուղիղ ճակատով է մղվում՝ առանց երկմտելու։ Իրոք, մի շարք երկրներ նախկինի պես փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչն, ի դեպ, հանգեցրել է նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ այդ մի շարք երկրներ արդեն հազիվ թե կարող են հավակնել միջնորդի դերի, քանի որ միակողմանի են դիրքավորվել»,- ասել Է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը շեշտել է, որ նման միակողմանի դիրքորոշում որդեգրելով՝ ինչ-որ բանի հավակնելն անտեղի է։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
11:21 Աննա Գրիգորյանը հերքում է Oragir.News-ի լուրը