Ուղիղ եթեր
Հիմա՞, թե՞ հերթական ագրեսիայից հետո. երբ պիտի ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից
copy image url

Հիմա՞, թե՞ հերթական ագրեսիայից հետո. երբ պիտի ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից

Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:38 26-11-2023
Տրամաբանորեն անհնար է հիմնավորել, թե Արցախը զիջելուց հետո ՀՀ-ն ինչու է մնում ռուսական ուղեծրում։ Անհնար է դա հիմնավորել նաև աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Իսկ ՀՀ ազգային շահերի տեսանկյունից՝ ընդհանրապես հիմնավորում չկա։ ՔՊ-ականների պասիվ պրոռուսականությունը արդարացնող ցանկացած խոսք խոցելի է նշված երեք կետից։ Այս պատճառով՝ փորձառու քաղաքագետները չեն էլ փորձում՝ դաշտը թողնելով դիլետանտներին։

Այսօր շատերն են հասկանում, որ ՀՀ-ն անկախության, անվտանգության, Արցախի հարցերում առաջընթաց ունենալու համար պիտի դուրս գա ռուսական ուղեծրից, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից։ Զուգահեռաբար՝ նվազում են մնալը կամ գոնե առայժմ մնալը հիմնավորել փորձող անտրամաբանական, իրականությունը մերժող և ազգային շահերն անտեսող կարծիքները։ Ենթադրելի է, որ հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանը այսպիսի կարծիք է տարածում թարս մանիպուլյացիայի նպատակով։ Եթե ոչ, ապա հայտնի լրագրողը, ՔՊ-ական պասիվ պրոռուսականությունը պաշտպանելով, կարող է ամրացնել իրականությունը մերժողների և ազգային շահերը անտեսողների շարքերը, դրանից բխող անվտանգային ռիսկերով հանդերձ։

Նախ՝ չի կարելի կրկնել ադրբեջանական հորինվածքները, թե ինչու Հեյդար Ալիևը դուրս բերեց Ադրբեջանը ՀԱՊԿ-ից։ Ու դժվար թե հայտնի լրագրողը չիմանա, որ 1993-ի վերջին ընթանում էին զինադադարի բանակցությունները, որի ժամանակ ՌԴ-ն պարտավորվել էր Արցախյան զինադադարից հետո դուրս բերել իր զորքերը Հայաստանից, Ադրբեջանից և Արցախից։ Այդպես Արևմուտքը փորձում էր զրոյացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում։ Ենթադրելի է, որ եթե Ադրբեջանը հակառակ գործեր՝ մնար ՀԱՊԿ-ում և ռուսական ռազմակայան պահեր իր մեծ քաղաքներից մեկում, ապա Արևմուտքը կճանաչեր Արցախի անկախությունը։ Չի բացառվում նաև, որ եթե ՀՀ-ն նույնպես զինադադարին զուգահեռ դուրս հրավիրեր ռուսական զորքերը ՀՀ-ից, ապա ԼՂ հարցը հայանպաստ լուծում կստանար այդ ժամանակ, քանի որ ՀՀ-ն հաղթող կողմ էր, ժողովրդավար պետություն էր, իսկ հայ ժողովուրդը Արցախյան շարժմամբ ավանդ էր ունեցել ԽՍՀՄ կործանման հարցում։

Թաթուլ Հակոբյանի գրառումից ենթադրելի է, որ Ադրբեջանը ՌԴ-ի հետ միասին ՀՀ-ի դեմ հերթական ագրեսիան է ուզում իրականացնել։ Եվ այդ սպառնալիքին ի պատասխան ՀՀ-ն սպառնում է, որ ռուս-ադրբեջանական հերթական ագրեսիայի դեպքում դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Ռուսներն էլ խիստ վախենում են ու հետաձգում ՀՀ-ի դեմ հերթական ագրեսիան։ ՔՊ-ականները տեղյա՞կ են, որ իրենց պասիվ պրոռուսականությունը այսպիսի «հերոսական» արդարացում էլ ունի։

Գրեթե բոլորը գիտեն, որ պրոռուսականությունն անկախ դրսևորման ձևից հակահայկական է, քանի որ ՌԴ-ն չի ճանաչում ՀՀ ինքնիշխան իրավունքները, տարածքային ամբողջականությունը։ Եվ գրեթե բոլորն են հասկանում, որ անվտանգության հարցում շոշափելի առաջընթացի համար ՀՀ-ն պիտի վերանայի հայ-ռուսական պայմանագրերը որքան հնարավոր է՝ շուտ։ Հետևապես՝ ինչո՞ւ է հայտնի լրագրողըկարծում է, որ դա պիտի լինի ենթադրյալ հերթական ագրեսիայից, հերթական տարածքային և մարդկային կորուստներից հետո։ Ո՞րն է վերջին հերթական ագրեսիաների պատճառած կորուստների վերջին սահմանը։ Մինչև վերջին հայն ու հողի վերջին միլիմե՞տրը։

Ի վերջո՝ անշնորհակալ գործ է ՔՊ-ականների պասիվ պրոռուսականությունն արդարացնելու փորձը։ Եթե թարս մանիպուլյացիա անելու սոցիալ-հոգեբանական հետաքրքրություն չկա, ապա պետք է շիտակ ասել, որ չնայած Նիկոլ Փաշինյանը ռուսամետությունը շարունակելու խոստում է տվել 2018-ին իշխանությունը ստանձնելիս, բայց ժողովրդի մեծ մասը անկախության, ինքնիշխանության կողմնակից է, ինչպես բոլոր առողջ ժողովուրդները։ Եվ հանրային պահանջով է, որ իշխանությունները ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը պիտի ընդգրկեն օրակարգում՝ չսպասելով ադրբեջանա-ռուսական հերթական ագրեսային։ Այս տեսանկյունից՝ ՀԱՊԿ-ից դուրս չգալն արդարացնելը հավելյալ անվտանգային ռիսկ է ստեղծում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:55 Վիրավորներից մեկը փոխգնդապետ է, մի քանիսի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ՝ ՊՆ զորամասի պայթյունից
15:43 Սրտիդ ստենդները թող ամրանան սիրո գերդոզավորումից. Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է Անդրեին
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
13:00 ԱԱԾ-ին հասու դարձած ինֆորմացիան հրապարակելը հանցագործություն է. Միքայել Համբարձումյան
17:10 Ձեր գերեզմանը մի օր, մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման, դառնալու է հայի մաղձ թափելու վայր․ բաց նամակ՝ Փաշինյանին
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
19:21 Փաշինյանն ընտրությամբ ու ամեն գնով դառնալու է վարչապետ, անգամ եթե ուղիղ եթերում երեխա ուտի. քաղաքագետ
23:01 Գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին՝ արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին
15:15 Ապատեղեկատվություն է. Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ոչ մի շարժ չկա
16:25 Երևանի մի քանի փողոցներում կարգելվի մեքենաների կանգառը