Ներքին 2 տարի առաջ - 19:00 25-11-2023

Արցախի անվտանգությունը կարող է ապահովել հայկական ԶՈւ-ն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ նոյեմբերի 24-ին, դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ արցախցիների ԼՂ վերադառնալու հարցին՝ նշելով, որ միայն երաշխիքները բավարար չեն, պետք է գետնի վրա լինի անվտանգություն ապահովող մարմին։

Oragir.News-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեց, թե ո՞ր մարմինը կարող է ապահովել Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների անվտանգությունը։ Քաղաքահետը նախ անդրադարձավ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ապա՝ պատասխանեց․

«Սերժ Սարգսյանը մշտապես եղել է այն տեսության կողմնակիցը, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Եթե ելնենք այս տրամաբանությունից, ապա ամենատրամաբանական կառույցը, որ կարող է ապահովվել Արցախի անվտանգությունը, դա հայկական զինված ուժերն են։

Կարծում եմ, որ պարոն Սարգսյանը, լինելով բանակի ստեղծման, Արցախի պետականության ստեղծման հիմքերում կանգնած մարդ, շատ լավ հասկանում է, որ երաշխիքները տարբեր են լինում, բայց ամենավստահելին սեփական ուժերով, սեփական անվտանգությունն ապահովելն է»,- ասաց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ