Ներքին 2 տարի առաջ - 14:07 25-11-2023

Մամա երեխեքիս լավ կպահես․ սա էր տղայիս հետ մեր վերջին խոսակցությունը․ զոհվածի մայր

«Նոյեմբերի 6-ի առավոտյան որդիս զանգեց կնոջն ու ասաց՝ երեխաներիս քեֆին ոչ մի անգամ չկպնես։ Քիչ անց զանգեց նաև ինձ ու ասաց՝ մամա երեխեքիս լավ կպահես։ Ջղայանացա ու ասացի՝ դու ինքդ կգաս ու երեխեքիդ լավ կպահես։ Սա էր որդուս հետ մեր վերջին խոսակցությունը»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Գյուլվարդ Աթայանը։

Գյուլվարդը բնիկ շուշեցի է, ով մինչև1988 թվականն ապրել է բերդաքաղաքում, ընտանիք կազմել։

«Մինչև 1988 թվականն ապրել եմ Շուշի քաղաքում, 4 զավակ ծնել, բոլորին բարձրագույն կրթության տվել։ 1988 թվականին, երբ սկսվեց պատերազմը, ընտանիքիս հետ տեղափոխվեցինք Ստեփանակերտ։ 1992 թ մայիսի 9-ին՝ հաղթանակի օրը, վերադարձանք մեր տուն, մեր պապական ծննդավայրը»,- ասում է մեր զրուցակիցը, ում կյանքի դժվարությունները սկսվել են 1994 թվականից, երբ ամուսինը Մարտակերտի «Կանալ» կոչվող տեղամասում վիրավորում ստացավ։

«Ամուսնուս մոտ սկսվեց էպիլեպսիկ նոպաներ։ Մեկ տարի Ստեփանակերտում բուժում ստանալուց հետո, վիճակն ավելի վատացավ։ Սամվել Բաբայանի միջնորդությամբ ուղարկեցին Մոսկվա՝ բուժվելու․․․ գնաց, բայց էլ՝ չվերադարձավ»,- ասում է տիկին Գյուլվարդը։

2020 թվականի չարաբաստիկ պատերազմը կրկին ցավացրեց տիկին Գյուլվարդի սպիացած վերքը։ Զոհվեց իր փրկարար որդին՝ թողնելով 3 անչափահաս երեխաների խնամքը հարսի ու իր փխրուն ուսերին։

«Որդուս հուղարկավորեցինք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, 2021 թվականի հունվարին վերադարձանք Ստեփանակերտ։ Հարսս որոշեց, որ պիտի կրի ամուսնու՝ փրկարարի համազգեստը, մտավ աշխատանքի, զոհվածների շենքից 3 սենյականոց բնակարան տրամադրեցին մեզ։ Թվում էր՝ կյանքը երեխաներիս նորմալ ապրելու ևս մեկ հնարավորություն է տվել, ցավոք, կրկին պատերազմ ու մենք կորցրեցինք ամեն ինչ՝ արդեն որերորդ անգամ։ Հիմա հաշմանդամոիթյան խնդիր ունեցող մորս, հարսիս ու թոռներիս հետ ապրում ենք Աբովյան քաղաքում։ Նպաստ, թոշակ չենք ստանում, իսկ, թե ինչպես պիտի գոյատևի զոհվածի ընտանիքը, տպավորություն է, որ մեր ղեկավարությանը դա չի հուզում»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ