Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:49 24-11-2023

Երբ մթության մեջ մեզ հետ հայերեն խոսեցին, հասկացա, որ փրկված ենք․ արցախցի բուժքույր

«Որոշում կայացվեց, որ պետք է 2 բուժքույրերով տեղափոխեինք նեոնատոլոգիայի բաժանմունքի 3 նորածիններին։ Ես կանգնել էի դժվար որոշման առջև՝ մի կողմից իմ երեխաներին էին, մյուս կողմից՝ այդ փոքրիկները, որոնց կյանքին վտանգ էր սպառնում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված բուժքույր Քրիստինե Հարությունյանը։

Արցախցի կինն ասում է՝ շատ դժվար էր հաղթահարել այդ ճանապարհը, քանի որ ամեն պահի հնարավոր էր՝ վերջանար երեխաներին միացված թթվածինը, պակաս վատ վիճակում չէին նաև ծննդկանները, իսկ մյուս կողմից՝ ինքը, որ արդեն որերորդ օրը հերթապահում էր ու շատ հոգնած էր։

«Աստծուց խնդրում էի միայն ինձ ուժ տալ դիմանալու։ Ու երբ հատեցինք Հակարին, ու գիշերվա մթության մեջ մեզ հետ հայերեն խոսեցին, հասկացա, որ այլևս փրկված ենք»,- ասում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ