Ներքին 2 տարի առաջ - 11:35 24-11-2023

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին պաշտոնը ստանձնելու առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Ձեր կուսակցության արձանագրած հաջողությունը վկայում է Լյուքսեմբուրգի ժողովրդի կողմից Ձեր դավանած գաղափարների նկատմամբ վստահության մասին։

Ուրախ եմ ընդգծել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև գերազանց հարաբերությունները՝ արտահայտված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և տարբեր ոլորտներում մեր ջանքերն առարկայացնելու փոխադարձ հանձնա­ռությամբ: Դրա վկայությունն է Լյուքսեմբուրգում մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի քայլը:

Ցանկանում եմ նաև երախտագիտություն հայտնել դժվարին ժամանակ­ներում Ձեր կուսակցության կողմից Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերված սկզբունքային, աներկբա և հետևողական աջակցության համար, ինչը փաստում է ժողովրդավարական արժեքներին մեր ընդհանուր հավատարմությունը և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կամրապնդի մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունը:

Միասին սերտորեն աշխատելու ակնկալիքով՝ Նիկոլ Փաշինյան»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ