Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:52 20-11-2023

Տանս պատերին գրեցի սրտիս խոսքերը, դուռը փակեցի ու բռնեցի գաղթի ճանապարհը․ արցախցի

«Ես հիմա ատում եմ աշունն իր բոլոր ամիսներով։ Այսօրվա պես հիշում եմ այդ չարաբաստիկ օրը, երբ հարազատներիցս և ոչ մեկին չէի կարողանում զանգել, համոզված էի, որ իրենք էլ ինձ համար են անհանգիստ․․․ այդ օրն այդպես էլ ողջ աշխատախմբով չկարողացանք գնալ տուն»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է բռնի տեղահանված Անգելինա Իսախանյանը, ով այդ օրերին աշխատում էր որպես ԱՀ առողջապահության նախարարի մամուլի պատասխանատու։



Անգելինայի խոսքով՝ սկզբից փորձում էր շրջափակումը հարմարեցնել իրեն, հետո հասկացավ, որ պատրաստ է ամեն ինչի, միայն թե ամեն գնով մնա իր հայրենիքում։

«Սկզբից հաշվում էի բլոկադայի օրերը՝ առաջին օր, մեկ շաբաթ, մեկ ամիս․․․ Հետո հասկացա, որ հաշվելը հարցի լուծում չէ, պարզապես պետք է զինվել համբերությամբ։ Երբեք չէի մտածել այդ չարաբաստիկ օրվա մասին․․․ Երբ պատերազմը կանգնեցրին, մեզ թվում էր, թե դրանից այն կողմ այլևս ոչ մի վատ բան չէր կարող լինել, բայց պարզվեց, որ ամենավատն առջևում էր․․․ Ես մտել էի իմ աշխատասենյակ ու ամբողջ ձայնով գոռում էի․ ես հասկանում էի, որ իմ օրերը հաշված են»,- ասում է Անգելինան։

Նրա խոսքով, երբ երգում էր «Թռչեի մտքով տուն» երգը, Աստծուն միշտ խնդրում էր, որ հանկարծ չզգա այդ բառերի իմաստը․․․

Անգելինան երախտագիտությամբ է խոսում «սպիտակ բանակի զինվորների» մասին, ովքեր անում էին հնարավորն ու անհնարինը, հատկապես սեպտեմբերի 25-ին, երբ տեղի ունեցավ չարաբաստիկ պայթյունը, ու սակավաթիվ բուժանձնակազմով մնացին դժոխքի ճիրաններում։



«Անզորությունից ուղղակի խելագարվում էինք, փորձում էի տեղեկատվություն հավաքագրել ու տրամադրել այն բոլոր մարդկանց, ովքեր զանգում ու խնդրում էին ինձ՝ որևէ տեղեկատվություն հաղորդել իրենց հարազատների մասին․․․ Ես ընդամենը կարողանում էի ուղարկել մարդկանց այն ցուցակները, որոնք իմ ձեռքի տակ էին»,- այդ օրերի մասին այսօր էլ մեծ դժվարությամբ է արտահայտվում Անգելինան։

Սեպտեմբերի 29-ին, երբ պիտի լքեին Արցախը, Անգելինան մեկ օր առաջ՝ մի ամբողջ օր, շրջել է քաղաքով մեկ, առել իր կարոտը հարազատ եզերքից, նկարել ամեն մի ծառ ու թուփ։

«Հավաքեցի մի բուռ հող, իմ մանկության լուսանկարները, տանս պատերին գրեցի սրտիս խոսքերը, փակեցի դուռն ու բռնեցի գաղթի ճանապարհը»,- ասում է մեր զրուցակիցը, ում խոսքով՝ ուղիղ նայել է թուրքի աչքերին, երբ հատում էին Հակարին։



Չէր վախեցել, որովհետև ինչպեես ինքն է ասում՝ մահը տեսել էր իր աչքերով։ Անգելինայի ծննդյան օրը նոյեմբերի 8-ն է։ Նա այս տարի այդպես էլ չընդունեց որևէ մեկի շնորհավորանքը։ Նրա դասընկերներից շատերը չկան, չկան իր սիրելի հարևանները, որոնց հետ մի ողջ մանկություն է անցել, իսկ ամենացավոտն այն է, որ իր ծննդյան օրը թուրքը իր հայրենի տանը նշել է իր հաղթանակի օրը․․․

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար