Մամուլ 2 տարի առաջ - 07:05 15-11-2023

Արսեն Թորոսյանը դարձի է եկել. կարևորը ՔՊ- ն է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին հաջողվել է հարթել երբեմնի լարված հարաբերությունները թիմակիցների հետ:

«ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել էր, որ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ առողջապահության ոլորտում կորոնավիրուսի դեմ պայքարի մասով սկանդալային բացահայտումներից հետո ՔՊ-ականները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, լարվել էին Թորոսյանի հետ՝ նրան դիտարկելով իբրեւ հիմնական մեղավոր:

Թորոսյանն էլ իր հերթին էր երես թեքել իր թիմակիցներից, չէր շփվում նրանց հետ, կուսակցական հանդիպումներին չէր մասնակցում: Ավելին՝ մամուլի հրապարակումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը որոշել էր պատժել Թորոսյանին. քննարկումներ կային նաեւ, որ գլխավոր դատախազը, հնարավոր է, Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գնա ԱԺ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հիմա ամեն ինչ այլեւս առաջվանը չէ. Թորոսյանը դարձի է եկել, վերականգնել է հարաբերությունները թիմակիցների հետ ու հիմա ամբողջ ոգով լծվել է կուսակցաշինությանը՝ վարչության նիստերին է մասնակցում, մարզեր է այցելում, կուսակցական ակտիվի հետ հանդիպումներ է ունենում: Մի խոսքով, կորչեն պետբյուջեից մսխված գումարները, կարեւորը ՔՊ-ն է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ