Ներքին 2 տարի առաջ - 21:36 10-11-2023

5 երեխաներիս հետ օրերով գիշերել ենք մեքենայում․ հիմա էլ չենք կարողանում տան վարձը տալ․ բռնի տեղահանված

Արցախից բռնի տեղահանված Բաղդատյանների բազմանդամ ընտանիքը օգնության կարիք ունի։ Ընտանիքի մայրը՝ Գայանեն, Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ հայտնվել են ծանր կացության մեջ։ 5 անչափահաս երեխաների մայրը խնդրում է բարի մարդկանց՝ օգնել իր ընտանիքին՝ ոտքի կանգնել։

Գայանեի ամուսինը զինվորական է, ով այս պահին վիրահատված է և գտնվում է վերականգնման փուլում։

«Ունեմ 3 տղա և 2 աղջիկ։ Երեխաներից երեքը դպրոցահասակ են, իսկ մենք Ստեփանակերտից դուրս ենք եկել ձեռնունայն։ Ամուսինս՝ Մարատը, սակրավոր էր, ով աշխատում էր «Hello Trast» ընկերությունում։ Երբ պատերազմը սկսեց, նա անմիջապես ընկերների հետ մեկնեց առաջնագիծ։ Իսկ ես, երեխաների հետ մենակ մնալով, չեմ կարողացել նույնիսկ առաջին անհրաժեշտության իրերը հավաքել»,- ասում է բազմազավակ մայրը։

Գայանեի ընտանիքը մեծ դժվարությամբ է հասել Հայաստան։

«Շուրջ 3 օր մնացել ենք ճանապարհներին։ Երեխաներիս սոված-ծարավ հասցրել ենք Վայք, մեզ հետ նաև ամուսնուս տատիկն ու պապիկն են։ Ու քանի որ մեր 9 հոգանոց բազմանդամ ընտանիքին ոչ ոք չի համաձայնում տուն տալ, որոշ ժամանակ ստիպված մեքենայում ենք գիշերել»,- ասում է Գայանեն։

Ընտանիքը վերջապես Մերձավամում տուն է վարձակալել՝ 300.000 դրամով, սակայն չգիտի, թե ինչպես է վճարելու։

«Այսօրվա դրությամբ աշխատանք չենք կարողացել ճարել, պատրաստ ենք ցանկացած աշխատանք կատարել, միայն թե երեխաներս դրսում չմնան։ Այս պահին ապրում ենք պետության կողմից տրամադրված գումարներով, որը ոչ բոլորս ենք ստացել»,- ասում է Գայանեն։

Բաղդասարյանների բազմանդամ ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 043930990։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ