Ներքին 2 տարի առաջ - 10:40 09-11-2023

Խայտառակ վիճակ է, համակարգը չի աշխատում, որ 40+10 հազար դրամները ստանանք․ արցախցիներ

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի համար նախատեսված 40+10 հազար աջակցության ծրագիրը՝ նոյեմբեր և հաջորդող ամիսների համար։ Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն համապատասխան ուղեցույցի՝ անհրաժեշտ է մուտքագրել դիմում www.socservice.am կայքում՝ «Առցանց դիմումներ» ենթաբաժնի՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառում» կոճակով։ Սակայն, քաղաքացիների մի ստվար զանգված բողոքում է, որ ինչպես նախորդ ծրագրերում, այստեղ ևս առկա են մի շարք խոչընդոտներ։

Խնդիրներ են առաջացել նաև այս մեկ ամսվա ընթացքում ՌԴ և արտերկիր այցելություններ կատարած քաղաքացվիների համար։ Վերջինները չեն կարողանում առցանց դիմումները լրացնել
«Ոչ մի ձև չենք կարողանում գումարը ստանալ, խայտառակ վիճակ է»,- ասաց արցախցիներից մեկը։

Oragir.News-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեց, թե արդյոք մշակվո՞ւմ է ընթացակարգ այն քաղաքացիների համար, ովքեր մինչ այս պահը չեն կարողացել օգտվել 100.000 և 40 +10 ծրագրերից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանել են, որ 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրով՝ վճարման է ուղարկված 104 200 անձի տվյալ։ 40+10 հազար աջակցության ծրագրով նոյեմբերի 7-ի դրությամբ՝ ՄՍԾ կողմից վճարման է ուղարկված 92․525 անձի տվյալ։
Նախարարությունը փաստացի խուսափում է հստակ պատասխան տալուց։
www.socservice.am

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել