Եկեք հետ տանք 2 շաբաթ առաջ - 23:00 08-11-2023

Շուշիի ազատագրումն ու անկումը. Հարսանիք լեռներում VS Գյոռբագյոռ 2020

Դավիթ Գույումջյան

Լրագրող

2020 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իր երկրի զինված ուժերին հաջողվել է գրավել Շուշի քաղաքը։ Սա շոկային նորություն էր հայ ժողովրդի համար, որին 43 օր շարունակ համոզմում էին, որ յուրային զինված ուժերը շուտով հաղթելու են, իսկ եթե նահաջում են, ապա այդ նահանջը գրում է տակտիկական բնույթ։

Հայկական պաշտոնական քարոզչությունն այդ օրը կտրականապես հերքում էր այդ տեղեկությունը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ժամեր առաջ ֆեյսբուքահայությանը հայտնում էր, որ Շուշիի համար թեժ մարտերը շարունակվում են։ Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օկուպացված Շուշիից առաջին տեսանյութը հրապարակվեց, որում ադրբեջանցի զինվորականներն իրենց գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցում էին քաղաքն այսպես կոչված «ազատագրելու մասին»։

Հատկանշական է, որ երբ ադրբեջանական զինված ուժերն արդեն Շուշիում էին հայկական քարոզչությունը՝ Արծրուն Հովհաննիսյանի գլխավորությամբ ազդարարում էր թշնամու ունեցած ենթադրյալ ծանր կորուստների մասին, իսկ ռազմական գործողություններն անվանում Գյոռբագյոռ-2020։ Իրականում գյոռբագյոռ տեղի ունեցավ, սակայն, ցավոք սրտի ոչ թշնամու զինված ուժերի հետ։

Իսկապես Շուշիի նկատմամբ վերահսկողությունն կարևոր նշանակություն ուներ Արցախյան բոլոր պատերազմներում․ ինչպես 1992-ին այն շրջադարձային եղավ հայկական ուժերի հաջողություններում և ապագա հաղթանակում, այնպես էլ 2020-ին՝ Շուշիի գրավումից մեկ օր անց պատերազմն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով։

Հիշեցնենք, որ հայկական ուժերը՝ Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, Շուշի քաղաքն ազատագրել էին 1992 թվականի մայիսի 9-ին, իսկ քաղաքի ազատագրման գործողությունն անվանվեց Հարսանիք լեռներում։ Ցավոք այսօր Շուշիի ազատագրման և առհասարակ Արցախի պետականության մասին ստիպված ենք խոսել անցյալ ժամանակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:31 102 տարեկանում մահացել է «Թամանյան» դիվիզիայի վերջին զինվորը
13:27 Մարտակերտ գնալիս արկերով հարվածում էին մեր մեքենային, աչքերս փակել ու խաչակնքվում էի․ արցախցի
21:21 Երևան-Աշտարակ մայրուղում մեքենա է այրվում
22:15 Լավ ծիծաղի առիթ տվեց ինձ. Շուշան Պետրոսյանը՝ համացանցում տարածվող լուրերի մասին
11:01 Մեր պադեզդում 4 ադրբեջանցի կար․ սկսեցին հայերի հետ կռվել, լոխ ատնաշենին փչացավ․ 85-ամյա արցախցի
19:30 Հայրս սպա էր, երբ իմացանք զոհվել է, վառեցինք բոլոր փաստաթղթերը, որ մեզ չվնասեին․ արցախցի 14-ամյա տղա
09:35 Անձրևաջրով լցված փոսի մեջ թպրտում էի․ հիվանդանոցում գիտակցության եկա․ զինվորական
12:58 Մահացել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի պարետը
16:05 Հանեք ֆորմեքդ, գռաժդանսկի շորեր հագեք. նվաստացնելով զինաթափեցին. արցախցի սպայի պատմությունը
12:10 Մամուլից եմ տեղեկացել․ փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով վճռի մասին