Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 17:31 07-11-2023

Ալիևը կնոջ և որդու ուղեկցությամբ այցելել է Շուշի և Քարվաճառ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և որդու՝ Հեյդար Ալիևի ուղեկցությամբ այցելել է Քարվաճառի շրջան։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագհականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ալիևները եղել են Քարվաճառի շրջանի Վանք գյուղում։

Ավելի ուշ նրանք մեկնել են Շուշի։ Օկուպացված բերդաքաղաքում նրանք ծանոթացել են մզկիթում «Հեյդար Ալիև» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող վերակառուցման աշխատանքներին:

Ալիևները մասնակցել են նաև Շուշի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանում տոնում են Շուշի օկուպացման և 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի օրը։ Այդ կապակցությամբ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կանցկացվի ռազմական շքերթ, որից հետո միջոցառումները կշարունակվեն Շուշիում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ