Ներքին 2 տարի առաջ - 20:23 05-11-2023

Հայրապետական մաղթանք՝ Սուրբ Գայանե վանքում

Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում հայրապետական մաղթանք է կատարել: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տեղեկատվական համակարգը :

Պատարագիչն էր Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Պատարագիչ Սրբազանը, իր քարոզում շնորհավորելով Հայոց Հովվապետին օծման և գահակալության տարեդարձի կապակցությամբ, ի մասնավորի նշեց. «Ձերդ Սրբության գահակալության տարիների ընթացքին մեր Եկեղեցին ապրեց նոր վերելքներ, հոգևոր-կրթական, եկեղեցաշինության և հոգևոր- հովվական ասպարեզներում: Ձեր շնորհիվ վեր խոյացան բազմաթիվ եկեղեցիներ, որոնց զանգերի ղողանջները դարձան անլռելի հրավերներ մեր ժողովրդի հոգևոր զարթոնքին: Հայրապետական անդադրում զգաստացուցիչ պատգամներով հեռատեսորեն մխիթարեցիք տառապեալ հայ ժողովուրդի զավակներին՝ առաջնորդելով նրանց հայրենասիրության ու հայրենատիրության և ուղեկցելով դժվարին ու տագնապալի փոթորկալից ուղիներում

Վեհափառ Տեր, կիրակնօրյա ավետարանական խորհրդով և հոգևոր ցնծությամբ շնորհավորում ենք Ձերդ Սրբության օծման օրհանբեր տոնը՝ աղոթք բարձրացնելով առ ամենակալն Աստված, որ Տերը ծաղկուն պահի հայրապետական Ձեր գավազանը՝ հովվելու և առաջնորդելու հավատավոր Ձեր հոտին բազում տարիներ»։ Սուրբ Պատրագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 24-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողությունը հանդիսապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Ներկա հոգևորականաց դասն ու հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա անսասան գահակալության համար:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում