Անկախությունը ինքնանպատակ բան չէ․ գենոֆոնդը պահպանելու և դրսևորելու միջոց է․ Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրն է
copy image url

Անկախությունը ինքնանպատակ բան չէ․ գենոֆոնդը պահպանելու և դրսևորելու միջոց է․ Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրն է

Ներքին 1 տարի առաջ - 20:53 03-11-2023
«Պատերազմի իրական գոյության զգացողությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ընդունվում: Այսօր էլ, երբ Հայաստանն իսկապես պատերազմի մեջ է, այն տարբեր ձևով է ընկալվում. ոմանց համար դա ռմբակոծություններ են, ավերումներ, նահանջներ ու հաղթանակներ, բարեկամի-հարազատի մահ, իսկ Հայաստանի կենտրոնում ապրող որոշ մարդկանց համար՝ սոսկ տեղեկատվություն»,- ահազանգում էր Աշոտ Նավասարդյանը:

Այսօր հայ քաղաքական, պետական գործիչ, «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպության հիմնադիր, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրն է։



Նա նույնիսկ խորհրդային համակարգի ամենատես աչքի առաջ երազում էր և պայքարում էր Հայաստանի անկախության վերականգնման համար:

Տասնութ տարեկանից ընդգրկվել է ազգային-ազատագրական պայքարի մեջ՝ 1968-ից անդամագրվել ընդհատակում գործող Ազգային Միացյալ կուսակցությանը (ԱՄԿ)։ 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ Լինելով Գարեգին Նժդեհի դավանած Ցեղակրոնության երդվյալ գաղափարակիրն ու Հայ Դատի պաշտպանության աներեր ջատագովը, իր ժողովրդի ապագան կապելով անկախ, ժողովրդավարական պետության կառուցման ու զորացման հետ՝ նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է խորհրդային տոտալիտար համակարգի դեմ եւ հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի մղվող պայքարին։ Այդ գործունեության համար 1969թ. սկսած խորհրդային իշխանությունների կողմից երեք անգամ դատապարտվել է ազատազրկման՝ շուրջ 12 տարի անցկացնելով բանտերում եւ ճամբարներում։



1987-ին, վերադառնալով ազատազրկման վայրից, շարունակել է քաղաքական պայքարը եւ 1988-ի ազատամարտի առաջին իսկ օրերից հայտնվել իրադարձությունների կիզակետում։ 1989-ին հիմնադրել եւ ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրության համար մղված մարտերին‘ Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի։

Նավասարդյանը կանգնած է Հայաստանի երրորդ հանրապետության անկախության հիմքերում՝ հավատալով Հայաստանի վերածնությանը, երբ այն դեռևս միայն հեռավոր ցնորք էր թվում։



«Ժողովուրդը ազգ չէ: Ժողովուրդը պատմության հորիզոնական կերտվածքն է: Ուղղահայացը չէ, որ գալիս է մեր արմատներից ու շարունակվում մինչև մեր օրերը...

Ազգը միջուկն է, կենտրոնը, և ամեն մի պատմական ժամանակահատվածում, այսինքն՝ հորիզոնականում, հայ ժողովուրդը կամ մոտեցած է լինում այդ միջուկին, կամ էլ հեռացած։

...Կան արտաքին շեղումներ, կան ապրած տարիներից եկած նստվածքներ, որոնք խանգարում են ժողովրդին ազգայնանալու և գիտակցելու իր կյանքի իմաստը, իբրև հավաքական մի տեսակ, որն այսօր աստծո կամքով և ստեղծմամբ գոյատևում է»,- վստահ էր Նավասարդյանը։

Ամենից շատ դիտված

18:13 Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը. ահազանգ
23:16 Հիշու՞մ եք՝ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից. Դավիթ Մաթևոսյան
21:55 Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik
11:48 Աննան արդեն Մատենադարանում է. հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին. Լևոն Ջավախյան
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի․ պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից (մաս 3-րդ)
18:40 35 տարի սայլը տեղից չշարժվեց․ ադրբեջանագետը՝ «Նավակ Ճոճողի» «խոստման» մասին
09:00 Աննա Հակոբյանը ներողություն կխնդրի՞ արշավի մասնակիցներից
23:09 Ռաֆիկ Պետրոսյանի որդին հերքում է. հայրս կապ չունի Արթիկի համայնքապետի հետ
17:30 Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ ավազակության հետ
08:45 Հայաստան գալուն պես «ջերմ» ողջույնի խոսքեր եմ ստանում Վիվայից, որ Թուրքիայի տարածքում եմ