copy image url
Սպորտ 1 ժամ առաջ - 23:30 18-11-2025

Հայաստանի երիտասարդական հավաքականը տանը պարտվեց Շվեդիայի հասակակիցներին

Մ-21 ԵՎՐՈ-2027-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի Մ-21 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում նվազագույն հաշվով պարտվեց Շվեդիայի հասակակիցներին (0:1)։

Հանդիպման միակ և հաղթական գոլը 23-րդ րոպեին հեղինակեց Մոմոդու Սոնկոն։ Արմեն Գյուլբուդախյանցի ղեկավարած թիմը մինչ այս պարտվել է մրցաշրջանի բոլոր խաղերում և առանց միավորի եզրափակում է E խումբը։

Հայաստանի երիտասարդական հավաքականը որակավորման մրցաշարում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հաջորդ տարվա մարտի 27-ին՝ Լեհաստանի Մ-21 հավաքականի դեմ։

Armsport