Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:50 03-11-2023

Լուրջ մտավախություն կա, որ այսօր էլ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար

Հայաստանն այսօր է լուրջ մտավախություններ ունի, որ Ադրբեջանի կողմից դեռ կան հավակնություններ ու տարածքային պահանջներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը հիշեցրեց, որ վերջին երեք տարիների ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։

«Ցավոք, այսօր էլ առկա են լուրջ մտավախություններ, որ հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից դեռ կան հավակնություններ, տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Կան նաև որոշակի վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես, երբ խոսքը, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին է։ Այնպես որ, այդ մտավախությունները դեռ այսօր էլ կան»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների կարգավորման ուղղությամբ էլ աշխատում են, սակայն հստակ լուծում դեռ չկա:

«Կարգավորման գործընթաց է գնում, երբեմն թվում է՝ մոտ ենք հանգուցալուծմանը, երբեմն էլ տեսնում ենք, որ նոր խոչընդոտներ են ի հայտ գալիս»,- նշեց Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից