Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 15:32 16-06-2022

Ադրբեջանը ստիպված կլինի տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին. Ալիև

Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ստիպում է Ադրբեջանին կատարել համանման քայլեր նրա տարածքի հետ կապված, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը։

«Եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել մեր տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանն այլ ընտրություն չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով, «...անցյալ հարյուրամյակի պատմությունը ցույց է տալիս, որ 1920 թվականի նոյեմբերին՝ Ադրբեջանի խորհրդայնացումից վեց ամիս անց, խորհրդային կառավարությունը վերցրել է մեր երկրի պատմական մասը՝ Զանգեզուրը, և միացրել Հայաստանին։ Հետևաբար, եթե Հայաստանը կարգավիճակ է պահանջելու Ղարաբաղի հայերի համար, ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները կարգավիճակ չպահանջեն Արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար։ Չէ՞ որ այս տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված»։

«Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը չպետք է մոռանա Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի դասերը, լավ յուրացնի այդ դասերը և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջներից»,- հայտարարել է նա։

«Ադրբեջանն արդեն արել է իր առաջարկները, որպեսզի կատարի առաջին քայլը, այդ ուղղությամբ մենք քննարկել ենք հարցը վրացական կողմի հետ։ Վրաստանի կառավարությունը աջակցում է Վրաստանում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարին՝ երկխոսություն սկսելու նպատակով։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվում է։ Եվ ես չգիտեմ, թե որն է պատճառը, ես դրան որևէ ծանրակշիռ բացատրություն չեմ կարողանում գտնել։ Որքան գիտեմ, առաջարկ է եղել նաև եվրոպական ինստիտուտներից մեկից, և կրկին մերժում է ստացվել։ Եթե ​​Հայաստանը խաղաղություն չի ուզում, ապա ի՞նչ է ուզում: Եթե ​​նոր պատերազմ, ապա դա աղետալի հետևանքներ կունենա նրանց համար»,- ասել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան