Արտաքին 3 տարի առաջ - 19:00 03-05-2023

Հայաստանի մեկնաբանություններն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ են պարունակում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ երբ ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, շատերը չգիտեին, թե ինչ է լինելու հետագայում, քանի որ եռակողմ հայտարարությունը զինադադարի և խաղաղության պայմանագիր չէր։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք կատարած այցելության ժամանակ։

Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանը հանդես եկավ նախաձեռնությամբ, առաջ քաշեց ապագայի տեսլականը՝ ինտեգրված Հարավային Կովկասի, տարածաշրջանային համագործակցության, հարաբերությունների կարգավորման համար։ Նրա խոսքով՝ որոշ ժամանակ սպասելուց հետո Բաքուն առաջ քաշեց հինգ սկզբունքները, որոնք լիովին համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին։

«Հայաստանը պետք է պաշտոնապես կամ մերժեր դրանք, կամ ընդուներ։ Եթե ​​նրանք հրաժարվեին, դա ցույց կտար, որ նրանք ապակառուցողական են, քանի որ այդ սկզբունքներում միջազգային իրավունքին հակասող ոչինչ չկար։ Նրանց ընդունելը, հավանաբար, դժվար էր հոգեբանական տեսանկյունից»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ Հայաստանը պետք է տեղ գտնի «նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի մեջ, քանի որ ողջ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է՝ ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում»։ Նա նաև հույս է հայտնել, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները եթե ոչ արդյունք, ապա գոնե տեսանելի առաջընթաց կապահովեն։

Նա հայտնել է, որ Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է խաղաղության համաձայնագրի նախագծի չորս օրինակ, որից քառասուն օր անց հայկական կողմը ներկայացրեց իր մեկնաբանությունները։ Ալիևի խոսքով՝ ադրբեջանական կողմը Հայաստանի մեկնաբանությունները ստացել է վաշինգթոնյան հանդիպումից մեկ շաբաթ առաջ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Հայաստանի մեկնաբանություններն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ են պարունակում»։

Ալիևը միևնույն ժամանակ շեշտել է՝ խաղաղության պայմանագրի գործընթացում պետք է լինին երկկողմանի մոտեցում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, ինչպես նաև բանակցություններ Ադրբեջանի կառավարության և Արցախի հայ բնակչության միջև։ Նա անարդյունավետ է համարել խաղաղության պայմանագրի տեքստում Լեռնային Ղարաբաղի հարցը ընդգրկելու ցանկացած փորձ։



Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների