Ներքին 2 տարի առաջ - 18:24 02-11-2023

Ծառերի սպանդ Արմավիրի մարզում. բենզասղոցով կտրել են գյուղացու կողմից տնկված ու մշակված 100 դեղձենի. shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ 64-ամյա Գառնիկ Մ.-ն և հայտնել , որ 2021 թվականի նոյեմբերին ինքը իր համագյուղացի 42-ամյա Ռուստամ Հ.-ից գնել է հողատարածք, որտեղ տնկել է 100-ից ավելի դեղձի ծառեր: Նա պարզել է, որ հոկտեմբերի 23-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Ռուստամ Հ.-ի հարազատներից համագյուղացի 67-ամյա Ազատ Հ.-ն բենզասղոցով կտրել է իր կողմից տնկված ծառերից 100 հատը՝ այդ կերպ իրեն պատճառելով գույքային վնաս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե մեկնած իրավապահներին Գառնիկ Մ.-ն հայտնել է նաև, որ իրեն պատճառվել է 2 մլն դրամի վնաս:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
11:33 Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև
23:45 Ես կարդացել եմ եկեղեցուն վերաբերող զեկույցը մի քանի անգամ, այդ թվում խմբագրումներ եմ արել․ Փաշինյան
15:00 Ինչպես են Փաշինյանն ու ՔՊ-ին միացածներն իմաստազրկում ժողովրդավարությունը
14:08 Գիշերը դպրոցի տնօրենը, ուսուցիչն ու երեխայի մայրը ոստիկանությունում են եղել․ նոր մանրամասներ՝ Վարդաձորի դպրոցի աղմկահարույց միջադեպից
08:51 ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար․ «Հրապարակ»
10:32 Շաքի գյուղում կատարվածը միայն գյուղի խնդիրը չէ, դա մեր ամբողջ պետության խնդիրն է․ Ծառուկյան