Ներքին 2 տարի առաջ - 22:36 11-07-2024

Արարատի մարզում գյուղացու այգուց գողացել են մոտ 100 կգ դեղձ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արման Ջ․-ն և հայտնել, որ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով մուտք են գործել Քաղցրաշեն գյուղում գտնվող իր այգի և մեջը լցրել իր այգու միրգը ու հեռացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ, պարզել է, որ հունիսի 30-ին ժամը 02։00-ի սահմաններում 27-ամյա Բասո Մ․-ն իր կողմից շահագործվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Քաղցրաշեն-Նորաշեն ճանապարհին գտնվող Արման Ջ․-ին պատկանող դեղձենու այգուց փորձել է կատարել մոտ 200 կգ դեղձի գողություն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը քանի որ նա բռնվել է գողությունը կատարելու պահին:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բասո Մ․-ն հունիս 29-ին նշված դեղձենու այգուց կրկին գողացել է մոտ 100 կգ դեղձ, որը վաճառել է Հովտաշատ գյուղում գտնվող գյուղմթերքի շուկայում:

Ոստիկանների կողմից Բասո Մ․-ն ձերբակալվել և նշված ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի