Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 22:44 15-06-2022

Փիղը մարդ չէ և չի կարող ազատ արձակվել կենդանաբանական այգուց․ ԱՄՆ դատարան

Նյու Յորքի Գերագույն դատարանը որոշել է, որ Հեփի անունով փղին չի կարելի ճանաչել «անօրինական բանտարկված», քանի որ նա մարդ չէ, չնայած որ խելացի է և արժանի է կարեկցանքի։ Հեփին կմնա կենդանաբանական այգում։ Այս մասին գրում է Associated Press լրատվական գործակալությունը:

Դատարանի որոշման մեջ նշվում է, Հեփին ազատ չի արձակվի hebeas corpus ընթացակարգով, որը մարդկանց թույլ է տալիս վիճարկել անօրինական կալանքը, քանի որ դա չի տարածվում կենդանիների վրա:

«Թեև ոչ ոք չի վիճարկում, որ փղերը զգայուն էակներ են, որոնք արժանի են պատշաճ խնամքի և կարեկցանքի, այնուամենայնիվ, habeas corpus ընթացակարգը նախատեսված է պաշտպանելու մարդկանց ազատությունը և չի տարածվում կենդանիների վրա», - ասված է դատարանի տարածած հայտարարության մեջ:

Դատարանի որոշման մեջ նաև նշված է, որ Հեփիի ազատ արձակումը «հսկայական ապակայունացնող ազդեցություն կունենա ժամանակակից հասարակության վրա»: Դատարանը նշել է, որ habeas corpus կանոնի ընդլայնումը կենդանիներին ներառելու համար կասկածի տակ կդնի ընտանի կենդանիներ պահելն ու շահագործելը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները