Արտաքին 2 տարի առաջ - 13:50 26-11-2023

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխանակել են պատանդների և գերիների 2-րդ խմբին. ընդհանուր ազատ է արձակվել 59 մարդ


Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը և Իսրայելը կիրակի գիշեր իրականացրել են պատանդների և գերիների երկրորդ փոխանակումը։ Շաբաթ օրը գործարքը տապալման եզրին էր այն բանից հետո, երբ պաղեստինյան շարժումը մեղադրել էր Թել Ավիվին Գազայի հատված հումանիտար օգնության առաքումն արգելափակելու համար: Սակայն միջնորդների ջանքերով ճգնաժամը հաղթահարվել է, և Կատարը հայտարարել է, որ ազատ կարձակվի 13 իսրայելցի պատանդ, 39 պաղեստինցի գերի, ինչպես նաև յոթ օտարերկրացի, որոնց ՀԱՄԱՍ-ը կազատի գործարքի շրջանակից դուրս։ Փոխանցում է Tert.am-ը։

Երևանի ժամանակով կեսգիշերից հետո ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ-Քասամ բրիգադները» հայտնել են, որ Կարմիր խաչին են հանձնել 13 իսրայելցի պատանդի և յոթ օտարերկրացու: Նրանք ուղարկվել են Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետ, գրում է ria.ru-ն:

Մոտ մեկ ժամ անց Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ նախկին պատանդները ժամանել են հրեական պետություն. 13 իսրայելցու մեջ կա յոթ երեխա և դեռահաս։ Անկլավից դուրս է բերվել նաև Թաիլանդի չորս քաղաքացի։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ նրանց ազատ է արձակել «ի պատասխան Թուրքիայի նախագահի ջանքերին»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը