Ներքին Միտք 3 տարի առաջ - 13:38 02-11-2023

Արցախի հայկականության խնդիրը բարձրաձայնելու համար Նոր Հայաստանում էլ կարելի է քաղբանտարկյալ դառնալ

«Պահպանողական» կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը գրել է․

«ԽՍՀՄ քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածով տրվում էր «հակահեղափոխականության» սահմանումը: Այդ հոդվածը դրված էր քաղբանտարկյալների մեծ մասի մեղադրանքի հիմքում:
ՀՀ-ում նույնպես քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ կան: Վերջիններիս զգալի մեծամասնությունը մեղադրվում է «բռնության կոչ հնչեցնելու համար»:

Ի՞նչ է նշանակում «բռնության կոչ»: Արդյո՞ք «հակահեղափոխականությունը» հնարավոր է առանց «բռնության կոչերի»: Ցանկացած հակաիշխանական ճառ կարելի է դիտարկել որպես «հակահեղափոխականություն», հետևաբար` «բռնության կոչ»: Այսինքն, ստացվում է, որ «բռնության կոչ հնչեցնելը» մեր օրերի «հակահեղափոխականությունն է»:

Օրինակ` «Արցախը պետք է հայկական մնա»: Խորհրդային տարիներին այս արտահայտությունը դիտարկվում էր որպես «հակահեղափոխական»:

Այժմ այն կարելի է դիտարկել իբրև բռնության կոչ, քանզի այսօրվա իրավիճակում Արցախի հայկական մնալը նշանակում է դեմ գնալ պաշտոնական Երևանին, դուրս գալ փողոց, իշխանափոխություն իրականացնել:
Փաստորեն, Արցախի հայկականության խնդիրը բարձրաձայնելու համար, ինչպես ԽՍՀՄ-ի տարիներին, այնպես էլ Նոր Հայաստանում կարելի է քաղբանտարկյալ դառնալ»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ