Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:15 19-01-2023

Տեսնես Անդրանիկ Քոչարյանն էլի ժպիտը դեմքին բարձրաձայնելու է, որ զինվորների կյանքեր են փրկո՞ւմ

ՊՆ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհը խլել է 15 զինծառայողի կյանք, կան վիրավորներ։

Հրդեհված կացարանի միջադեպով առավոտից բարձրաստիճան պաշտոնյաները նախնական տվյալներ են ներկայացնում, թե ինչը կարող էր հրդեհի պատճառ դառնալ։ Կառավարության նիստում էլ վարչապետը, ՊՆախարարը և ՔԿ նախագահը նշեցին հրդեհի ենթադրյալ պատճառը․ այն է՝ օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել։ Նախնական վարկածով՝ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման անվտանգության կանոնների խախտման հետևանքով։

Տեղին է հիշել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հիացական հայտարարությունները՝ բանակի համար իր քաղաքական թիմի արած բերափոխումների մասին։ Վերջին ուշագրավ հայտարարություններից մեկը մոտ 1 ամիս առաջ էր, երբ արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի դիտարկմանը, թե առաջնագիծը լավ կահավորված չէ, «Ազատության» եթերում ասել էր․ «Երեկ Արծրուն Հովհաննիսյանը մի կահավորված փոքր հատված էր դրել դիրքերի, և հասկացողները հասկացան, թե նման կահավորանքի պայմաններում զինվորի կյանքը ինչպես կարելի է փրկել»։

Կահավորանքի նման պայմանների մասին խոսելիս ընդգծենք միայն մեկ բան․ տարածված տեղեկությունների համաձայն Գեղարքունիքում վաշտի կեցավայր դարձած տարածքը նախկինում գյուղական բնակելի տուն է եղել։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ