Վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են տարածվում առ այն, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մահացել է, իսկ ներկայումս երկիրը կառավարումը նրա նմանակը։ Չնայած պաշտոնական Կրեմլը բազմիցս հերքել է Պուտինի մահվան մասին լուրերը, այնուամենայնիվ դրանք չեն դադարում տարածվել և ավելի լայն տարածում են գտնում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի շրջանում։
Պուտինի ենթադրյալ մահվան լուրերը լուրերը մի շարք հակասական քննարկումներ են առաջացրել․
Մասնավորապես ուկրաինացի քաղաքական գործիչ, Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Գենադի Բլաաշովն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ՌԴ նախագահի մահվան մասին լուրերը տարածում է ռուս քաղաքագետ Վալերի Սալավեյը, ընդ որում նա դա չի անում առաջին անգամ։ Նա ընդգծել է, որ Սոլովյովը դա անում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի ուղղորդմամբ, ով Սոլովյովի նկատմամբ մեծ ճնշում է գործադրում։
Ուկրաինացի գործչի համոզմամբ՝ Պատրուշևը նման կերպ փորձում է բանակցությունները դնել կասկածի տակ, քանի որ եթե ապացուցվի, որ այն իրականացրել է ՌԴ նախագահի նմանակը, ապա դրանք կհամարվեն անօրինական և առաջիկայում կչեղարկվեն։ Նա նշել է, որ Պատրուշևը ներկայումս Ռուսաստանի նախագահին հորդորում է, որպեսզի վերջինս մինչև տարեվերջ հրաժարական տա և հանրությանը ներկայացնի, թե ով է նախագահի պաշտոնում իրեն փոխարինելու։
Բլաաշովն ընդգծել է նաև, որ Պատրուշևը կարևորում է, որ Պուտինը հրաժարական տա նախքան Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունները։ Նա համոզմունք է, որ հայտնել, որ նա Ռուսաստանի քաղաքացիներին պատերազմը շարունակելուց բացի որևէ այլ բան չի կարող առաջարկել, իսկ նրա պաշտոնավարման օրոք բանակցությունների անցկացումը և պատերազմի դադարեցումը պարզապես անհնար է։
Ռուս փաստաբան և բլոգեր Մարկ Ֆեյգինը Focus-ին տված հարցազրույցում նշել է, որ եթե Պուտինն իսկապես մահացած լիներ, ապա ամերիկյան հետախուզական ծառայությունները, որոնք, նրա կարծիքով, գաղտնալսում են Կրեմլի հեռախոսները, արագորեն կհաստատեին դա։ Ինչ վերաբերում է հարցին, թե ում կարող է ձեռնտու լինել Պուտինի մահվան մասին լուրերի տարածումը, ապա Ֆեյգինը կարծում է, որ այստեղ տարբեր կողմեր կարող են տարբեր շահեր հետապնդել։
Փաստաբանն ընդգծում է, որ տեղեկության սկզբնաղբյուրը՝ Վալերի Սալավեյը, գտնվում է Մոսկվայում, պարբերաբար հետապնդումների է ենթարկվում և նույնիսկ բերման է ենթարկվել, ուստի չի բացառվում, որ նրան թույլ են տալիս նման բաներ ասել, այլապես նա վաղուց բանտարկված կլիներ։
«Եվ եթե դա տեղի չունենա, ապա մենք կարող ենք վիճել այն թեմայի շուրջ, որ դա բխում է Կրեմլի շահերից: Բայց ո՞րն է Կրեմլի շահը: Հավանաբար դա կարող է լինել, որ «Պուտինին անհնար սպանել»: Գիտեք, ինչպես Նիցշեն է ասում, այն, ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում»: Հիմա, եթե նրան հարյուր անգամ սպանել և սպանում են, և նա ողջ է, որն ինչ-որ իմաստով ցույց է տալիս նրա անպարտելիությունը»,- ասել է Մարկ Ֆեյգինը:
Ռուս փաստաբանը հավելեց, որ Պուտինի «մահվան» մասին հաղորդագրությունը կարող էր տարածվել՝ տեղեկատվական օրակարգը ուկրաինական պատերազմից և այլ առաջնային խնդիրներից շեղելու նպատակով։