Ներքին 2 տարի առաջ - 17:33 30-10-2023

Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված հումք և մթերք հայտնաբերելուց կկասեցվի ամբողջ խմբաքանակի իրացումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանն ու Անասանաբուժության վարչության պետ Արման Ասատրյանը հանդիպում են ունեցել մսավաճառների հետ:

Վերջիններս Տեսչական մարմին էին եկել սպանդանոցային մսի վաճառքի նոր կարգավորումների վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար: Մասնավորապես՝ նրանց անհանգստացնում է այն, որ, դեկտեմբերի 6-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությամբ, պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում:

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանի խոսքով՝ միս վաճառողները ֆերմեր-սպանդանոց-մսավաճառ-վերահսկող կառույց օղակում կարևոր դերակատարում ունեն, նրանք պետք է լինեն պահանջատեր՝ վերցնելով և իրացնելով միայն համապատասխան փաստաթղթեր ունեցող և նույնականացվող միս։ Միայն բոլոր օղակների համատեղ իրականացվող քայլերի արդյունքում հնարավոր կլինի կարգավորել ոլորտը և սպառողներին վաճառել անվտանգ միս-մսամթերք։

Քննարկվել են գործընթացի կարգավորման հնարավոր ուղիները, մսավաճառները ներկայացրել են իրենց հուզող հիմնական հարցերը, այն է՝ մորթի ծառայություն մատուցող սպանդանոցների անբավարար քանակը, առաջարկվող մսի ոչ պատշաճ որակը, պատվերների անկանոնությունը և այլն:

Այդ խնդիրները, ինչպես նշել է ՍԱՏՄ անասանաբուժության վարչության պետ Արման Ասատրյանը, բիզնես կարգավորման ոլորտում է, իսկ Տեսչական մարմնի գործառույթն է վերահսկել, որ սպառողի սեղանին դրվի մսեղիք, որի անվտանգությունը երաշխավորված է սպանդանոցային ծագմամբ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է տնտեսավարողներին աշխատել բացառապես օրենքի շրջանակներում՝ ձեռք բերել կամ իրացնել միայն սպանդանոցային ծագման, N 5 ձևի անասնաբուժական վկայականով ուղեկցվող միս՝ բացառելով անհայտ ծագման կամ կեղծ փաստաթղթերով մսի ձեռքբերումը։

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է նաև, որ առգրավված ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի եւ մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից՝ հետագայում գանձումը դատական կարգով իրականացնելու միջոցով:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին