Ներքին 2 տարի առաջ - 17:49 29-10-2023

Սամվելն ուժեղ էր, հասկանում էր, որ այս օրերին արցախցիների զանգվածային կալանքները իրենց լռեցնելու համար է․ Գեղամ Մանուկյան

Գիշերը դատարանի որոշմամբ կալանավորված արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանին տեղափոխել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Քրիստինե Վարդանյանը տեսակցել են նրան: Այս մասին գրառում է կատարել Գեղամ Մանուկյանը:

«Դժվար էր խոսել հայրենի Արցախը, իր ծննդավայր Մարտակերտի Վաղուհաս գյուղը կորցրած ու փախստական դարձած 16-ամյա երիտասարդի հետ, որը սեպտեմբերի 19-ին իր տարեկիցների հետ ելել էր փողոց, քանի որ Արցախում ադրբեջանական ագրեսիան սպառնում էր վերածվել ցեղասպանության։ Բայց ոգին տեղն էր, ցավում էր, որ բազմանդամ ընտանիքը հիմա առօրյա դժվարություններին զուգահեռ, իրենով պետք է անհանգստանա։ Դժվար էր մեզ էլ նրան սփոփել, երբ Մայր Հայրենիքը նրան ընդունում է կալանավորմամբ։ Հայկական պատմուճանով թշնամական իշխանության կամակատար իրավապահներն իբր հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ: Սամվելը, սակայն, այդ մասին չի տեղեկացվել, իրավապահներն անակնկալ առեւանգել էին փողոցից, եկեղեցու մոտից։

Փաստաբան Աբգար Պողոսյանը դատարանում բազում փաստարկներ է ներկայացրել, հիշեցրել զոհված փոխգնդապետի զավակ լինելու, ընտանիքում երկու հաշմանդամ ունենալու հանգամանքները, բայց դատավոր Գնել Գասպարյանի վրա դա չի ազդել։ Երեւի աչքի տակ ունեցել է իր գործընկեր դատավորների դառը փորձը, որ դատախազությանը ոչ հաճո որոշում կայացնելուց հետո նրանց ԲԴԽ-ն արագ հեռավոր շրջաններ է տեղափոխում։

Սամվելն ուժեղ էր, հասկանում էր, որ այս օրերին արցախցիների զանգվածային կալանքները իրենց լռեցնելու համար է։

Սամվելին հրաժեշտ էինք տվել, բայց վերադարձի ճանապարհին իմ ու Քրիստինեի մտքում նրա բառերն էին, թե ամենաշատն ափսոսում է, որ կորցրել է ողջ կյանքը Արցախի Պաշտպանության բանակում ծառայած, բոլորիս անվտանգությունն ապահոված, իր ծառայությամբ Ջերմուկն ու Վարդենիսը թշնամուց տասնյակ կիլոմետրեր հեռու պահած հանգուցյալ փոխգնդապետ հոր շիրիմը։

Ցավոք, թշնամի այս իշխանություններն ու նրանց կամակատարները այդ ամենը չեն հասկանա»,- գրել է Գեղամ Մանուկյանը:

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում