Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 13:55 01-02-2023

Եթե թողնենք, այս իշխանությունը կփորձի Հայաստանից արտաքսել բոլորին, որոնք իրենց դեմ են. Գեղամ Մանուկյան

Եթե այս իշխանություններին թողնենք, Սփյուռքի բոլոր մեր հայրենակիցներին, որոնք որևէ թթու խոսք են ասել, իրենց մուտքը կարգելի, ավելին՝ կփորձի արտաքսել Հայաստանից բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս իշխանություններին դեմ են: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը:

«Տոտալ անհանդուրժողականություն կա, ուղղակի շարքային դաշնակցականների նկատմամբ դա սահման չի ճանաչում, և այս առումով նաև կուզեմ մատնանշել, որ իշխանությունը դա սարսափելի տմարդի ու գաղտագողի է անում: Պարբերաբար փորձ է արվում ասել՝ լավ, հրապարակեք ցանկն այն քաղաքացիների, որոնց մուտքը Հայաստան արգելված է: Դա էլ չեն անում: Մեր քաղաքացիներից մի քանիսը, որոնց մուտքը ՀՀ արգելված է, միշտ վերջին պահին են անդրադառնում: Բոլոր այն անձինք, որոնց մուտքը ՀՀ արգելված է, նրանք իրենց համայնքներում և Ֆրանսիայում, և Հոլանդիայում, ամենաակտիվ հայկական շահը առաջ տանող պայքարի առաջամարտիկներ են: Նրանք պետք է ավելի շատ լինելին Ադրբեջանի ու Թուրքիայի աչքի փուշը, քան թե Հայաստանի համար ոչ ցանկալի անձ»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

«Այս լարված, պրկված պահին ՀՀ իշխանությունը շատ ավելի զգուշավոր պետք է գործեր, չվնասեր այլ երկրների, հատկապես ռազմավարական դաշնակցի հետ իր հարաբերությունները, որը մենք տեսնում ենք, որ լրիվ հակառակ ընթացքն է ստանում:

Պարբերաբար, ցիկլերով, նաև իշխանության կոճակ սեղմելով, իշխանական պատգամավորներ, իշխանական քարոզչամեքենաներ սկսում են հուժկու հակառուսական արշավ, հետո թուլացնում են, հետո նոր աշավ է բարձրանում, որ ինքնին ցույց է տալիս, թե որքան մատների արանքով են նրանք նայում արտաքին հարաբերություններին, ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններին»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Նա ասաց, որ այն քայլերով, այն ձևով, որով Արարատ Միրզոյանը հրաժարվեց մասնակցել Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, առանց պաշտոնական խողովակներով տեղեկացնելու, արդեն ինքնին խայտառակություն է:

Անդրադառնալով Իրանում տեղի ունեցած դեպքերին՝ Գեղամ Մանուկյանն ասաց՝ ցավոք սրտի, Հայաստանը լուռ մնաց Իրանում տեղի ունեցած երկրաշարժին ու ագրեսիվ գործողություններին։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել