Ներքին Խոսք 4 տարի առաջ - 13:27 12-08-2022

Փնտրում ենք կամավորների, որոնք պատրաստ են ՏԻՄ ընտրություններում հաղթելուց հետո միանգամից բանտարկվել․ Գեղամ Մանուկյան

Հիմա փնտրտուքի մեջ ենք, ՏԻՄ ընտրությունների համար փնտրում ենք թեկնածուների, որոնք պատրաստ են հաղթելու դեպքում միանգամից հայտնվել բանտում։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Ման ենք գալիս կամավորներ, որոնք պատրաստ են հաղթելուց հետո միանգամից բանտարկվել։ Նախորդ ՏԻՄ ընտրությունները փաստեցին, որ գրեթե բոլոր այն տեղերում, որտեղ հաղթողը իշխանության սրտի թեկնածուն չի եղել, անմիջապես հայտնվել է բանտում․ այս մասին են վկայում Մամիկոն Ասլանյանի դեպքը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի և բազմաթիվ այլ դեպքեր։ Սա, իհարկե, մի քիչ կատակով, բայց քննարկումներ ընթանում են»։

Նա նշեց, որ դեռ ամբողջական պարկեր չունեն, թե որ համայնքներում թեկնածուներ կառաջադրեն․ երբ վերջնական ու հստակ պատկեր լինի, հայտարարությամբ հանդես կգան․ «Կրկնում եմ՝ անցնող տարվա ՏԻՄ ընտրությունները երկու բան փաստեցին։ Առաջին՝ որտեղ հաղթական է տանում ընդդիմության թեկնածուն, սկսվում են հետապնդումներ, ինչպես, օրինակ, Վարդենիս, Բերդ, Վանաձոր ու բազմաթիվ այլ օրինակներ կան, որտեղ հետապնդումներ ու ճնշումներ են տեղի ունենում։ Փոխարենը պարզ է դառնում, որ իշխանության սրտի թեկնածուները շատ արագ տեղավորվում են ու շատ արագ միլոնների գերծարքներով սկսում են սեփական հարստացման գործընթացը, ինչպես որ երեկ մամուլից պարզ դարձավ Վայքի դեպքում։

Երկորդն այն է, որ այս իշխանությունը չի կազմակերպում ՏԻՄ ընտրություն, այլ փորձում է իր ձեռքը վերցնել Տարածքային ինքնակառավարման մարմինները, և պատահական չէ, որ պարբերաբար օրենք են փոխում։ Իշխանության բոլոր անօրինական գործողություններին խանգարող դրույթները վերացվում են, կամ արհեստականորեն 1-2 խոշորացված համայնքներ միացնելով այնտեղ, որտեղ իրենց ոչ հաճո համայնքապետներն են ընտրվել, փորձում են նորից ընտրություն նշանակել»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի