Ներքին Եկեք հետ տանք Տեսանյութ 2 տարի առաջ - 00:31 29-10-2023

Ինչու են պետք զոհերը. Եկեք հետ տանք

Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր չէր ժամանակին կանխել պատերազմը, և եթե հետևանքը բանակի զինաթափումն ու Արցախի հայաթափումը պետք է լինեին, ապա խուսափել զոհերից, ասել է․ Ես չէի տեսնում նման հնարավորություն, ինչը կստիպեր արցախցիներին հավատալ իրենց ղեկավարությանը և առանց որևիցե դիմադրություն ցույց տալու թողնեինք և դուրս գայինք մեր հայրենիքը»։

Հատկանշական է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2022 թվականին ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխաններից մեկի ժամանակ էր արտահայտել այդ միտքը․ «Էսօր ասում ենք՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը, կարող էինք կանխել պատերազմը, որի արդյուքնում մենք կունենայինք էս նույն վիճակը՝ առանց զոհերի, էս նույն վիճակը բոլոր հարցերը բոլոր նրբություններով»։

Հետաքրքիրն այն է, որ թեև Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Շահրամանյանը իբրև թե քաղաքական հակառակորդներ են, բայց ամենայն հավանականությամբ, նույն «դպրոցն» են ավարտել և համակարծիք են, որ զոհերն առաջին հերթին պետք էին հանրությանն ինչ-որ բաներ համոզելու կամ ապացուցելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին