Ուղիղ եթեր

Աննա Հակոբյանի ամուսինն էլ է ժամանակին «օգտագործել» երեխաներին. եկեք հետ տանք

Եկեք հետ տանք 2 տարի առաջ - 20:37 25-12-2022
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր ՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել. «Երեխաների ձեռքերը սրտաճմլիկ գրառումներ են տալիս, կանգնեցնում են տոնածառների առաջ ու լուսանկարում: Լացացնող տեքստեր են սովորեցնում ու տեսանկահարանում, նրանց մասնակցությամբ տարբեր ակցիաներ են կազմակերպում եւ այդ ամենը տարածում են աշխարհով մեկ, որպեսզի խղճահարություն հարուցեն, վրաններ ապամոնտաժվեն», - գրել էր տիկինը, մոռանալով, որ 2021 թվականի մարտի 20 -ին իր ամուսինն էր Ուջանում՝ քարոզարշավի ժամանակ, ուջանցի երեխաներին իր հետ բեմ բարձրացրել՝ ասելով, որ իրենք են մեր երկրի ապագան։

Փաստորեն, վարչապետի տիկնոջ հիշողությունը շատ կարճ է, կամ էլ՝ հիշում է, բայց անտեսում… դե՝ դա իրենք են անում։

Մանրամասն՝ տեսանյութում։