Մամուլ 2 տարի առաջ - 08:07 27-10-2023

Ուշագրավ միջադեպ Լիտվայի վարչապետի ներկայությամբ. թանգարանի տնօրենն ու արարողակարգի պետը լեզվակռիվ են ունեցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է

Հոկտեմբերի 19-ին ուշագրավ դեպք է եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այդ օրը, երբ թանգարան-ինստիտուտ է գնացել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ, պատվիրակության հետ է եղել նաեւ Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ տհաճ միջադեպ է արձանագրվել: ԱԳՆ արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, ըստ մեր աղբյուրների, Լիտվայի Հանրապետության վարչապետի ներկայությամբ միջամտել է թանգարանի տնօրենի խոսքին, ընդհատել է մի քանի անգամ, ներկայացրել թանգարանի գործունեությունը, մանրամասները: Նրանց չի զսպել անգամ Լիտվայի վարչապետի ներկայությունը, քանի որ լեզվակռիվ է սկսվել, կողմերը միմյանց վիրավորել են, նույնիսկ կա պնդում, թե նաեւ քաշքշուկ է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փխանցում են, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը մի կոշտ նամակ է ուղարկել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին եւ խնդրել կարգի հրավիրել Գագիկ Վանոյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կատարվածի շուրջ զրուցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր զանգերին:

Դիմեցինք արտաքին գործերի նախարարի խոսնակ Անի Բադալյանին՝ հասկանալու համար՝ արդյոք նամակ ստացել են թանգարանից եւ ինչ բովանդակության: ԱԳՆ-ից խոստացել են պատասխանել մեր հարցադրումներին։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը