Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:32 27-10-2023

ՔՊ-ում խորը անհամաձայնություն Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում խոր, բայց դեռ լուռ անհամաձայնություն կա Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետ: Միմյանց հետ խոսակցություններում քննադատում են Փաշինյանի եւ նրա հակառուսական թիմին, բայց դեռ որեւէ բան բարձրաձայն չեն ասում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ վարչության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ակտիվորեն հակառուսականության թեզ առաջ քաշել ու հանրությանը «վախեցնել», թե նախկինները ուզում են Ռուսաստանի օգնությամբ իշխանության վերադառնալ:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը գծագրել է, որ հանրությանը պետք է բացատրել՝ Ռուսաստանի Դաշնությունը ուզում է Հայաստանում իշխանության բերել նախկիններին, իսկ եվրոպական, ամերիկյան ուժերի հետ զրույցներում ՔՊ պաշտոնյաները հստակ մեսիջներ են տալիս, թե պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանին, քանի որ հակառակ դեպքում Հայաստանը կունենա նոր իշխանություն, որը կտանի երկիրը դեպի ռուսական դաշտ: Ահա այսպես «նախկին թալանչիների» թեման ռեբրենդինգ է արվել, եւ խոսվում է այն մասին, որ նախկինները եւ ռուսական ուժերը ուզում են Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը խլել:

Քանի որ Արցախի Հանրապետության ընկնելուց հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունները շատ են խորացել, պետք է նկատել, որ Փաշինյանի հերթական թեզը կարող է աշխատել: Այլ հարց է, որ հակառուսականության հետեւողական խորացումը կարող է ճեղքում մտցնել նաեւ հենց ՔՊ թիմում, որովհետեւ մեզ այդպիսի ահազանգեր հնչեցնում են հենց ՔՊ-ականները, ընդ որում՝ ոչ շարքային:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան